ԲՌՆՑՔԱՄԱՐՏ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Արխիվ 12-16
ԲՌՆՑՔԱՄԱՐՏ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Ապրիլի 16-ին հայտնի դարձան ¼ եզրափակչի բոլոր մասնակիցները: 1/8 եզրափակիչ մենամարտերում հատկապես տպավորիչ մենամարտեր անցկացրեցին ու հաջորդ փուլ դուրս եկան 46 կգ քաշային Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արմեն Գալստյանը, 60 կգ քաշային Արթիկի մարզադրպրոցը ներկայացնող Կորյուն Ասթոյանը և Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 66 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Պետրոսյանը:
Ապրիլի 17-ին պատանի բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի համար: Մրցումների սկիզբը 13:00-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
