Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ. «ԴԻԱԿԻՑ ԿԱԽՎԱԾ ԳԵՐ Է, ԹԵ ԳԵՐ ՉԻ...5, 10 ՀԱՐՑ Է ՏՐՎՈՒՄ, ՆՈՐ ԳԻՆ ՃՇՏՎՈՒՄ»

Արխիվ 12-16

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ. «ԴԻԱԿԻՑ ԿԱԽՎԱԾ ԳԵՐ Է, ԹԵ

ԳԵՐ ՉԻ...5, 10  ՀԱՐՑ  Է ՏՐՎՈՒՄ, ՆՈՐ ԳԻՆ ՃՇՏՎՈՒՄ»

 

 

«Իրավունքն» այսօր  հրապարակել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ենթակայության տակ գործող  դիահերձարանին առնչվող քաղաքացի Դոնարա Ալեքսանյանի բողոքը:

Հիշեցնենք` հաշմանդամ ազատամարտիկին  դիահերձելու համար դիահերձարանը պահանել էր 85.000 դրամ, սակայն  Դոնարա Ալեքսանյանը հրաժարվել էր այն վճարել`ասելով, որ ինքը  ազատամարտիկի հարազատը չէ, բացի այդ` ազատամարտիկը հաշմանդամության կարգ ունի:

Բացի ազատամարտիկի դիահերձման համար գումար պահանջելուց` քաղաքացին մեզ հավաստիացնում էր, որ Արտակ Դաշտոյանը  փորձել է ձեռք բարձրացնել իր վրա եւ կոպտել է իրեն:

«Իրավունքին» ի վերջո հաջողվեց կապ հաստատել  նաեւ  դիահերձարանի տնօրեն Արտակ Դաշտոյանի հետ, ում անունը, ի դեպ, մինչ այդ դիահերձարանի աշխատակիցները  գաղտնի էին պահում:

Արտակ Դաշտոյանը հերքեց Դոնարա Ալեքսանյանի մեղադրանքները`ասելով, որ նա  սուտ է ասում:  Մասնավորապես, անդրադառնալով  տիկին Ալեքսանյանի վրա ձեռք բարձրացնելու փաստին, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ինքը դիմել է  իրավապահ մարմիններին, որոնք  եկել են մեզ էլ են լսել, իրեն էլ: Նման բան չի եղել: Եթե նման բան լիներ, գործ հարուցած կլինեին»:

Ինչ վերաբերում  է հաշմանդամ ազատամարտիկի դիահերձման համար գումար պահանջելուն ու Դոնարա Ալեքսանյանի հետ կոպիտ խոսելուն, դիահերձարանի տնօրենը դա  շանտաժ  համարեց. «Եթե շանտաժ անելու համար են գալիս, հնարավոր է նման պատասխան ստանան: Բայց համոզված եմ` նման պատասխան չի ստացել, հաշմանդամության թուղթ էլ չի ներկայացրել մեզ: Մենք պարտավոր ենք 13.000 դրամից իրեն ազատելու, դիմելու, որ պետպատվերով անցի այդ պրոցեսը (նկատի ունի դիահերձումը-խմբ.):  Սակայն բոլորը հասկանալով-չհասկանալով ցանկանում են, որ  դիահերձարանում իրենց նոքարություն անեն: Ըտենց չի կարելի, ազիզ ջան: Դիահերձումը այլ բան է, շոր հագցնելը` այլ բան: Ես, հնարավոր է, նրան ասած լինեմ,  եթե անվճար անենք,  (մենք անվճար արած կլինենք, եթե ինքը փաստաթուղթ է ներկայացրել) մնացած բոլոր հարցերը  վճարովի է: Եթե չեք ցանկանում վճարել, խնդրեմ եզդիներ կան, մալականներ կան, որ իրենք են գալիս լողացնում իրենց հանգուցյալին, դնում դագաղի մեջ ու տանում: Էդ մարդկանցից հո փող չե՞նք ուզում: Հիմա եթե մեր հայերի մեջ մարդիկ կան, որ չեն ուզում  փող տան, իրենք են ուզում լողացնեն, հագցնեն, հանգուցյալին, խնդրեմ եկեք լողացրեք, հագցրեք»:

Անդրադառնալով  «Իրավունքի» նախորդ հոդվածում  նկարագրված դիահերձման  համար տեղի ունեցած սակարկությանը`  Արտակ Դաշտոյանը սա նորմալ համարեց` ասելով. «Լինում  է, որ նաեւ 55.000 դրամ են ուզում, որը հետո դառնում է 25.000 դրամ: Լինում է, որ 100.00 դրամ են պահանջում, դա դառնում է ոչ մի բան: Հանգուցյալը մեզ մոտ եթե ընդունվում է, ըստ իրավիճակի, ըստ հարազատի ցանկությունների, ինչ կարգի զմռսում պիտի, ուր պիտի տարվի, 5, 10 հարց է տրվում, նոր գին  է ճշտվում»:

Հիշեցրինք դիահերձարանի տնօրենին, որ իրենց մոտ փակցված գնացուցակի համաձայն`  դիահերձումն արժե 13.000 դրամ: Ինչպե՞ս է, որ  քաղաքացիներից գանձվում են տարբեր գումարներ:  Ի պատասխան  պրն Դաշտոյանը  չափորոշիչների մասին  հիշեց, ապա բացատրեց` ինչ է դիահերձումը, իսկ  հետո հրավիրեց  ներկա լինել դիահերձման գործընթացին: «Հերձում կատարել, նշանակում է վերցնել օրգաններից կտորներ անալիզի համար`պարզելու մահվան  պատճառը եւ կարել դիակը: Այսինքն` 13.000 դրամի մեջ միայն սա  է մտնում:  Բայց գիտեք, որ դիակը պիտի լվացվի,  շոր հագցվի, հարդարվի, դագաղի մեջ դրվի, սրսկումներ արվի: Դիակից կախված` գեր  է, թե գեր չի, ինչ հիվանդություն է ունեցել, օնկո հիվանդությամբ է տառապել, թե սրտից է մահացել: Դրանք պրոցեսներ են: Այս բոլոր աշխատանքներն ունեն իրենց արժեքը»:

Դիահերձարանի գնային քաղաքականությունը, ինչպես պարզ դարձավ Արտակ Դաշտոյանի հետ զրույցից, որոշում են ախտաանատոմիական ծառայությունները: Պրն Դաշտոյանը նաեւ հավաստիացրեց, որ  հանգուցյալին մատուցած ծառայությունների դիմաց կտրոն են տալիս հարազատներին, սակայն թե տիկին Ալեքսանյանը, թե մեզ դիմաց մյուս քաղաքացին  հակառակն էին պնդում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ