Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԳՈՐԻՍԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԻ ՔԱՎՈՐԸ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՉԷ

Արխիվ 12-16

ԳՈՐԻՍԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԻ

ՔԱՎՈՐԸ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՉԷ

 

Վերջերս «ՉԻ»-ն գրել էր, որ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի  որդին` Տիգրան Խաչատրյանը: Մեր տեղեկություններով, սակայն, խաչի քավոր է դարձել Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, ում ուղղեցինք մի քանի հարց թեմայի առնչութհամբ:

- Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի քավորը Դուք եք:

- Այո, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015թ. խաչի քավորը ես եմ:

- Ե՞րբ եք կոնկրետ ստանձնել ստանձնել  խաչի քավորությունը:

- Ինձ համար շատ հաճելի այդ պարտականությունը ստանձնել եմ ս.թ. հունվարի 6-ին` Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ կազմակերպված Սուրբ եւ Անմահ պատարագի ընթացքում:

- Տեղյա՞կ եք` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին եւս առաջարկել են դառնալ խաչի քավոր մինչ Ձեզ նման առաջարկ անելը:

- Խաչի քավորությունը ստանձնելու առաջարկությունը ստացել եմ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանից: Եվ հաճույքով եմ ընդունել այդ առաջարկությունը: Իսկ թե մինչ այդ որեւէ մեկին նման առաջարկություն արել են կամ չեն արել` չեմ կարող ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել: Եթե նույնիսկ որեւէ մեկին նման առաջարկություն արել են, ապա դա շատ նորմալ եմ համարում: Ի վերջո, դա Սյունյաց թեմի խնդիրն է, եւ ինձ իրավունք չեմ վերապահում նման հարցերի մեջ խորանալ:

Նման որոշումներ ընդունվում կամ նման առաջարկություններ մշակվում են, ինչպես նշեցի, Սյունյաց թեմում. հավանաբար դուք եւս տեղյակ եք նման պրակտիկային: Երկրորդ` ինձ եկեղեցու խաչի քավոր են առաջարկել նույն սկզբունքով եւ նույն չափանիշներով, ինչ սկզբունքով ու չափանիշներով խաչի քավոր են ընտրել Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում:

Ավելին ասեմ` ես այն հաստատ համոզմունքն ունեմ, որ ամեն մի հայ քրիստոնյա (առանց բացառության) Հայ առաքելական եկեղեցու ցանկացած տաճարում խաչի քավոր լինելու իրավունք ունի: Դա այն ոլորտն է, որտեղ բոլորս հավասար կարգավիճակ ունենք, հավասար պարտականություններ եւ անելիքներ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ