«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ԴԻԱՀԵՐՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ 85.000 ԴՐԱՄ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ԴԻԱՀԵՐՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ 85.000 ԴՐԱՄ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքը» անդրադարձել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ենթակայությամբ գործող դիահերձարանում տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք` մեզ դիմած քաղաքացու ընկերոջ հորը դիահերձելու համար պահանջել էին 85.000 դրամ, սակայն, երբ քաղաքացին ասել էր, որ հնարավորություն չունի այդքան վճարելու, սակարկել էին եւ որպես վերջնական գին`պահանջել 50.000 դրամ:
Խնդրի վերաբերյալ ժ ընթերցողին էինք ներկայացրել նաեւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի պատասխանը, ըստ որի`քաղաքացին պետք է գրավոր դիմի նախարարություն եւ պարզաբանում ստանա:
Պարզվում է, սակայն, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ենթակայության տակ գործող դիահերձարանում առաջին դեպքը չէ:
Այսօր «Իրավունք»-ի խմբագրություն էր դիմել քաղաքացի Դոնարա Ալեքսանյանը, ով եւս առնչություն է ունեցել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ենթակայության տակ գործող դիահերձարանի հետ: «2014 թ-ի դեկտեմբերի 31-ին երկարատեւ հիվանդությունից` քաղցկեղից, մահանում է անօթեւան, երրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկ Մանուկյան Սարմենը: Իմ օգնությամբ դիահերձարան տեղափոխելուց հետո, այնտեղից զանգահարում են ինձ եւ ասում, որ գումարով գամ դիահերձարան: Ես ասացի, որ գումար չեմ վճարելու, քանի որ հանգուցյալի հարազատը չեմ, այլ կողմնակի մարդ, ով զուտ մարդկային առումով ցանկանում է ազատամարտիկին հողին հանձնել: Զանգահարողը, ում անունը ես չիմացա, ինձ ասում է. «Ով ես դու, քեզ ասում եմ, գումարով արի ու վերջ»:
Բացի ազատամարտիկի դիահերձման համար գումար պահանջելուց` քաղաքացին մեզ
հավաստիացնում էր, որ Արտակ Դաշտոյանը` դիահերձարանի տնօրենը, փորձել է ձեռք
բարձրացնել նրա վրա:
Մանրամասները` տեսանյութերում:
«Իրավունքը» կապ հաստատեց նաեւ դիահերձարանի տնօրեն Արտակ Դաշտոյանի հետ, ում պարզաբանումը կարող եք ընթերցել այստեղ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
