Թուրքերը սպառնում են Հռոմի Պապի հայտարարությանն արձագանքել Սուրբ Սոֆյան մզկիթի վերածելով
Արխիվ 12-16|
Թուրքերը սպառնում են Հռոմի Պապի հայտարարությանն արձագանքել Սուրբ Սոֆյան մզկիթի վերածելով |

Հայոց Ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությանը Թուրքիայի արձագանքը կարող է լինել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելը, հայտարարել է Անկարայի գլխավոր մուֆտի Մեֆաիլ Հիզլին:
«Պապի հայտարարությունը կմոտեցնի աղոթելու համար Այա-Սոֆյայի բացվելը»,- ասել է վերջինս:
Մուֆտին չի զլացել և կրկնել թուրքական թեզը, թե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տառապել են ոչ միայն հայերը և այլ նաև մուսուլմանները:
Սուրբ Սոֆյան կառուցվել է VI դարում, 1453 թվականին թուրքական ուժերի կողմից այն վերածվեց մզկիթի, սակայն 1935 թվականին Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքի որոշմամբ այն վերածվեց թանգարանի:
