ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ԽՈՑԵԼԻ ԿԵՏԵՐ ՈՒՆԻ, ԲԱՅՑ...ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ԽՈՑԵԼԻ ԿԵՏԵՐ ՈՒՆԻ,
ԲԱՅՑ...ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՅԴ հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին այսօր լրագրողները խնդրեցին անդրադառնալ Եվրոխորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի նշանակությունը: Պրն Մանոյանի խոսքով` բանաձեւը կարեւոր է, որովհետեւ կոչ արվեց Թուրքիային առերեսվել իր պատմության հետ: «Բանաձեւը, իհարկե, խոցելի կետեր ունի, օրինակ, մի քիչ շատ են ծանրացել հայ-թուրքական արձանագրությունների վրա, կարեւորել են անցյալ տարի Թուրքիայի կողմից հնչեցված մեկ-երկու խոսքը»,- ասաց Մանոյանը:
Թուրքիայի ներքին ճակատի վրա, ըստ դաշնակցական գործչի, ազդեցություն չի ունեցել, քանի որ Թուրքիայի վարչապետը ընդդիմությանն ու Հայոց ցեղասպանությունն ընդունող միջազգային կառույցներին համարում է «չարի ճակատ»:
«Իրավունքի» հարցին` բանաձեւը հայ դիվանագիտության ձեռքբերո՞ւմ է, թե՞ Հռոմի պապի մատուցած պատարագն իր ազդեցությունն ու դերն ունեցավ այս բանաձեւն ընդունելու հարցում: «Եվրոխորհրդարանը 700 անդամ ունի, որոնց հետ ամիսներ շարունակ աշխատում են եվրոպայի հայկական համայնքը, հայ դատի հանձնախումբը, հայկական այլ կառույցներ: Այսինքն` այնպես չէ, որ միայն Հռոմի պապն ասաց ու եվրախորհրդարանն էլ հետեւեց նրան»,- պատասխանեց Կիրո Մանոյանը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
