Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ»՝ ԱՊՐԻԼԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՎ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ՞ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԻՆ...

Արխիվ 12-16

«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ»՝ ԱՊՐԻԼԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՎ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ՞ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԻՆ...



«Հիմնադիր խորհրդարան» կոչվող արկածախնդիր կառույցը հաշվի չառնելով հասարակության զգալի մասի խիստ բացասական վերաբերմունքը ապրիլի 24-ին նախատեսված՝ իրենց ապազգային ու հակապետական ակցիայի նկատմամբ, միևնույն է, մտադիր է իրականացնել թշնամի պետությունների շահերից բխող՝ իրենց ծրագիրը՝ ստվեր նետել 100-ամյակի միջոցառումների վրա: Նրանց նույնիսկ չի կանգանցնում վերջին շրջանում մեր պետության դիվանագաիտական հաղթանակների փաստը: Այսինքն, ակնհայտ է, որ գործ ունենք պատվեր կատարողների հետ, ովքեր խնդիր ունեն գոհացնել իրենց պատվիրատուներին:


Սակայն որքան էլ «Հիմնադիր խորհրդարանը» ձգտի շարունակել իր գործունեությունը, միևնույն է՝ ստիպված է հաշտվել իրենց ոչ հաճելի իրականության հետ, դա այն է, որ իրենց հետևորդները օրեցօր քչանում են, մարդիկ հիասթափվում են իրենցից, քանի որ հերթով պատռվում են պառակտիչների դիմակները: Ուստի արդեն մեծ հարց է, թե վաղվա՝ ապրիլի 17-ի իրենց հանրահավաքը մասնակիցների իր թվով (եթե չհաշվենք ոստիկաններին) կգերազանցի՞ Պարույր Հայրիկյանի հանրահավաքների մասնակիցների թվին, թե՞ նույնիսկ կզիջի:


Ի դեպ, վերջերս իրենց հոդվածներից մեկում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներն ասել էին, թե իբրև իրենք չեն կարող թողնել, որ իշխանությունները ճնշեն մեկ ու կես միլիոն ժողովրդի: Այսինքն, մարդիկ լուրջ հավատում են, որ իրենք մեկ ու կես միլիոն հետևորդ ունեն, այն դեպքում, երբ Հայաստանի փաստացի բնակչությունը մոտ 2 միլիոն է, որից մոտ մեկ ու կես միլիոնն էլ կազմում է բնակչության չափահաս հատվածը: Ստացվում է, որ մենք բոլորս «Հիմնադիր խորհրդարանի» հետևորդներ ենք, պարզապես չգիտենք այդ մասին:


Եվս մեկ անգամ հիասթափեցնենք կեղծ «փրկիչներին»՝ ասելով, որ Հայաստանում նույնիսկ Քիմ Քարդաշյանը ի վիճակի չէ մեկ ու կես միլիոն մարդ հավաքել, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» վարկանիշը Քիմ Քարդաշյանի վարկանիշին զիջում է առնվազն մի քանի հազար անգամով: Հետևոբար, եթե վաղվա հանրահավաքին կարողանան նույնիսկ 150 մարդ հավաքել, դա կարող են համարել լուրջ ձեռքբերում: Չնայած 15-ն ավելի հավանական է...


«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ