«ԴԱ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ, ՈՐ ՈՒԶԵՄ, ԿԱՄ ՉՈՒԶԵՄ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արխիվ 12-16«ԴԱ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ, ՈՐ ՈՒԶԵՄ, ԿԱՄ ՉՈՒԶԵՄ.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է». ԲՀԿ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Գործադիրն այսօր մերժեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ դրույքաչափը 20-ից նվազեցնել 15 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նախաձեռնության մերժումը հիմնավորել էր, ասելով, որ առաջարկության ընդունումը գների նվազեցման չի հանգեցնի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սակայն, հարցի մասին կառուցողական մոտեցում ցուցաբերելու նպատակով ասել է, որ առաջարկը կարելի է քննարկել: Բացի այդ, վարչապետը հանձնարարել է նաև Մելքումյանից հետաքրքրվել, թե չի՞ պատրաստվում է արդյոք պատգամավորը ներկրման մասով նույնպես նման առաջարկություն ներկայացնել, որի հետ կապված «Իրավունքը» փորձեց պարզել, թե ԲՀԿ-ական պատգամավորից:
- Պարոն Մելքումյան ինչպե՞ս կարձագանքեք կառավարության ներկայացրած փաստարկներին:
- Դա կառավարությունը չի ասում, դա Միրույան Վաղթանգն է ասում, ֆինանսների նախարարի տեղակալը, որը որ իմ կարծիքով ճիշտ չի: Իրենք հաշվել են ֆիսկալ էֆեկտը: Մենք գնացել ենՔ հարցին սոցիալական մոտեցում ցուցաբերելու և տեղական արտադրությունը խթանելու ճանապարհով:
- Փաստորեն հարցը փակված չեք համարում և հույս ունեք, որ դրական փոփոխություն կլինի՞ առաջիկայում:
- Հույս ունենալով չի է, իրանք շահագրգռված են, որ դա լինի: Դա իմ անձնական հարցը չի, որ հույս ունենամ, կամ չունենամ: Սա պետության հարցն ա, սա սոցիալական հարց ա, ներքին արտադրողի հարցն ա, հանրային հարց ա, հույս ունենալը ո՞րն ա: Ես պետական աշխատանք եմ կատարում պիտի հույս էլ փայփայե՞մ առանձնահատուկ: Բոլորս շահագրգռված ենք այդ հարցերում: Բա էն որ Կառավարությունը դրական եզրակացություն ա տալիս, ինչի՞ չեք էդ ժամանակ զանգում հարցնում կառավարությունը դրական եզրակացություն ա տվել ձեր էսինչ օրենքին: Ինչի եք միայն բացասականի դեպքում զանգում:
- Նախ նշեմ, որ մենք անդրադառնում ենք կառավարության կողմից իրականացված դրական փոփոխություններին: Հիմա դուք ասում եք բոլորս պետության համար ենք աշխատում, ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունը պետության համար չի աշխատու՞մ: Բա ինչու՞ է մերժում:
- Ընդհանրապես տարբեր գերատեսչություններ իրենց շահերից ելնելով իրենց գործունեությունն ուզում են թեթևացնել: Համապատասխան ոլորտներում ուզում են վարչարարությունը հեշտ լինի: Ես իրենց գերատեսչական խնդիրները լուծելու տեսանկյունից, նրանց էլ եմ հասկանում, բայց պատկերացրեք, որ այդ նույն ապրանաքները Ռուսաստանում 10 տոկոս է ԱԱՀ հարկվում իմ նշած ապրանքները և դրա համար մենք որոշ ապրանքներ չենք կարողանում արտահանել, մրցունակություն չկա:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
