Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ` ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ. «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ` ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ. «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ Է».  ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

2014 -ին թուրքական իշխանությունը հայտարարում էր, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը լինելու է ցունամի:

«Իրավունքը» ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից  պարզեց` արդյոք Թուրքիայի մտավախությունը իրականություն դարձավ: «Մենք արդեն ցունամիի մեջ ենք: Բոլորիս ջանքերով` լինի դա Քարդաշյան քույրեր, «System of a Down», Հայ դատի հանձնախմբեր, ցունամին մի երկու շաբաթ էլ շուտ սկսվեց: Այդ ալիքը չի մարելու, այլ ավելանալու է»,- ասաց Հայ դատի ներկայացուցիչը:

Ըստ Մանոյանի`Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում  Թուրքիայի վրա ճնշումն ավելանալու է: «Հարցն այն է, որ այս ամենից պետք է  ճիշտ օգտվենք»,- ասաց  դաշնակցական գործիչը:

- Պրն Մանոյան,  ապրիլի 24-ից հետո ՀՀ-ը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ո՞ր ուղղությամբ է  առաջ ընթանալու:

- Դա արդեն սահմանվեց համահայկական հռչակագրով`հատուցում, պահանջատիրություն: Պետք է հստակեցնել միջոցներն ու ճանապարհները:

- Իշխող կուսակության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, որ  համահայկական հռչակագիրը նույնական չէ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ: Պարտադի՞ր է, որ  համահայկական հռչակագիրը  նույնական լինի մեր քաղաքական  օրակարգի հետ:

- Սամվեկ Ֆարմանյանը խորհրդարանի արտաքին քաղաքական օրակարգի  մասնակից է, բայց ՀՀ արտաքին քաղաքական կարգի պատասխանատուն ՀՀ նախագահն է: Համահայկական հռչակագիրը որդեգրած մարմինը չի կարող պետությանը  պարտադրել, բայց երբ  պետության  ղեկավարն ասում է, որ այսպես ենք  առաջ գնալու, ուրեմն այսպես է:


Մանրամասները` տեսանյութում:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ