Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՄՆԱՑԻՆ 13 ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԹՎՈՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ` ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

Արխիվ 12-16

ՄՆԱՑԻՆ 13 ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԹՎՈՎ ԱՎԱԳԱՆՈՒ

ԱՆԴԱՄՆԵՐ` ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ


 

Օրերս ԲՀԿ-ական Ռաֆֆի Գյոզալյանը պաշտոնապես հայտարարություն տարածեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունից և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Նա թվով չորրորդ ավագանու անդամն էր, որը լքեց ԲՀԿ խմբակցությունը: Պարզելու համար, թե այս պահին կա՞ն արդյոք այլ դիմումատուներ ևս, «Իրավունքը» զրուցեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պոսոսյանի հետ:

- Տիկին Պողոսյան Ձեր կարծիքով Ռաֆֆի Գյուզալյանը ինչու՞ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից և ԲՀԿ կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրեց և այդյո՞ք այլ դիմումներ էլ կան:

- Այս պահի միայն ինքն է դիմում ներկայացրել, որի մասին ինքը պաշտոնապես ներկայացրել է լրատվամիջոցներով, որով կարծում եմ սպառիչ պատասխան է տվել: Դա իր անձնական որոշումն է և այն ոչ մի կապ չունի խմբակցության ընդհանուր դիրքորոշումների հետ: Դա իր անձնական որոշումն է:

- Նրան ո՞վ կփոխարինի Ձեր կարծիքով:

- Նրան ոչ ոք չի փոխարինի, նա մնում է Երևանի ավագանու անդամ: Նա դորւս է գալիս խմբակցությունից, բայց մնում է ավագանու անդամ՝ ավագանու անդամակցությունից լիազորությունները վայր չի դնում:

- Փաստորեն անկախ անդամի կարգավիճակ է ստանում, օրենքը նման կարգավիճակ սահմանու՞մ է:

- Բոլոր նրանք, ովքեր որ դուրս են եկել խմբակցությունից, շարունակում են մնալ ավագանու անդամ: Օրենքի մեջ կա անկատարություն: Օրենքը չի կագավորում, թե կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալուց հետո նրանց կագավիճակն ինչպիսի՞ն է, որովհետև ավագանու դեպքում չկա անկախ պատգամավորի կագավիճակ: Ես այդ մասին պաշտոնապես մեկնաբանություն տվել եմ և նույն իրավիճակն է՝ դուրս է եկել խմբակցությունից, բայց մնում է ավագանու անդամ: Ես որպես խմբակցության ղեկավար Երևանի քաղաքապետին տեղեկացրել եմ այդ մասին, և ավագանու նիստում քաղաքպետն այդ մասին պաշտոնապես հրապարակել է:

- Այսինքն ավագանու կազմում որևէ փոփոխություն չի՞ լինում նման դեպքերում:

- Ոչ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու կազմում ԲՀԿ խմբակցության անդամների թիվը 17-ն էր, որից դուրս գալու դիմում մինչ այս պահը ներկայացրել են 4-ը և ներկայումս ԲՀԿ խմբակցությունում մնացել են 13-ը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ