Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ՁՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ՁՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՀՀՈ-ն տեղեկացրել է.

«Ապրիլի 15-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ՀՀ-ում Ինտրեպոլի ԱԿԲ համատեղ օպերատիվ խումբը Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Մարոկոյի թագավորությունից Հայաստան է տեղափոխել 1967 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով:
2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեյին սպանելու մտադրությամբ, Կասբլանկա-Փարիզ-Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել էր Հայաստանի Հանրապետություն, սպանել էր Հարլեյին, հափշտակել նրա բանկային քարտերը ու 2012 թ. հունվարի 19-ին վերադարձել Մարոկո: Բնակություն հաստատելով Մոնիկ Հարլեյի՝ Մարակեշ քաղաքում գտնվող առանձնատանը՝ Խաչատրյանը փորձել էր նրա ֆինանսական ակտիվների փոխանցում կատարել համացանցի միջոցով, սակայն մարտի 23-ին ձերբակալվել էր Մարոկոյի ոստիկանության կողմից՝ մեղադրվելով խարդախության մեջ:
2012 թ. հոկտեմբերի 9-ին փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժանմունք՝ նախաքննության:
Գևորգ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական և միջազգային հետախուզում: Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել էին անհետաձգելի և անհրաժեշտ ստուգումներ ու միջոցառումներ, որոնց արդյունքներով պարզվել էր, որ նա Մարոկոյում կալանքի տակ է:
Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Գևորգ Խաչատրյանը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ