ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՉԳՈՀԱՑՆԵԼ
Արխիվ 12-16ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՉԳՈՀԱՑՆԵԼ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի "Բորուսիայի" ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը փորձում է կայունություն մտցնել գործողություններում եւ բարձրացնել սեփական խաղի արդյունավետությունը: Բայց ինչպես երեւում էª հայ կիսապաշտպանի մոտ դա այնքան էլ լավ չի ստացվում: Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում Դորտմունդի "Բորուսիայի" մրցակիցը Մյունխենգլադբախի "Բորուսիան" էր, եւ այս հանդիպումը հերթական անգամ հաստատեց դորտմունդցիների խնդիրների լրջությունը. Յուրգեն Կլոպի թիմը պարտվեց 1:3 հաշվով: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հեղինակավոր գերմանական պարբերականները գնահատել են Հենրիխ Մխիթարյանի գործողությունները խաղադաշտում. Kicker-ը Մխիթարյանին դրել է 4 գնահատականը: Նույն գնահատականն են ստացել նաեւ Սոկրատիս Պապաստատոպուլոսն ու Նեւեն Սուբոտիչը, իսկ լավագույնը Մարսել Շմելցերն էª 2: Bild-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 6-ով. նույնն են ստացել նաեւ Նեւեն Սուբոտիչը, Սինձի Կագավան եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, եւ առավելագույն գնահատական տրվել է Ռոման Վայդենֆելերին եւ Մարսել Շմելցերինª 3: Whoscored.com-ը իր հերթին ներկայացրել է Մխիթարյանի վիճակագրությունըª տալով 7,44 գնահատականը, որը երկրորդն է "Բորուսիայում". ավելի բարձր է ստացել Իլկայ Գյունդոգանըª 7,53:
Այսպիսովª հայ ֆուտբոլիստի գնահատականները հիմնականում դժվար է տպավորիչ համարել, թեեւ պետք է արձանագրել նաեւ, որ սա, թերեւս, վատագույն տարբերակից շատ հեռու վիճակագրություն է: Դա հուշում է, որ հայ ֆուտբոլիստի խաղը որոշակիորեն կայունացել է: Բայց նաեւ, որ դեռ շատ հեռու է լավագույն մակարդակից: Եվ եթե նախկինում Հենրիխի թույլ խաղը բացատրվում էր վնասվածքներով եւ վերականգման փուլերով, հիմա արդեն այդ բացատրությունն էլ չկա: Եվ այս վիճակը, անշուշտ, արդեն սկսել է լրջորեն անդրադառնալ Մխիթարյանի վարկանիշի վրա:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
