ԿԱՐՄԵՆԻ ՄՈՏ("ԿԱՐՄԵՆԻ ՄՈՏ" ՀԱՂՈՐԴԱՇԱՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻՆ ՌՈԲՈՏՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ԿԱՐՄԵՆԻ ՄՈՏ("ԿԱՐՄԵՆԻ ՄՈՏ" ՀԱՂՈՐԴԱՇԱՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻՆ ՌՈԲՈՏՆԵՐՈՎ
ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հոլիվուդից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանին հրավիրել են նկարահանվելու "Տերմինատորը" նոր թրիլերում:
ՖՈՒՐՈՐ
Վերջին շաբաթում Քարդաշյանից հետո "Google" որոնողական համակարգում ամենահայտնիներն էին ՀՀԿ-ի տատը եւ Հռոմի պապը:
% % %
ՎԱՅ ՔՈՒ ԿԱՏԱՂԱԾ
"ՀՀԿ-ի տատիկը" հերիք չի Քիմին պաչեց, Քանյե Ուեսթի հետ էլ Կարապի լճում լողացավ:
% % %
ԼՃԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ
Եթե հայտնի ռեփեր Քանյեի` Կարապի լիճ մտնելուց հետո ջուրը հանեցին վաճառքի, ապա ՀՀԿ-ի տատիկի լճում հայտնվելուց հետո փոխվեց լճի սանիտարահիգիենիկ պատկերը:
% % %
ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ
ՕԵԿ գրասենյակից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը, կոնյակը չվաճառվելու պատճառով, "Հայասի" գործարանում որոշել է ռոբոտներ արտադրել:
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԲՆԱԶԴ
Ըստ Քննչական կոմիտեի` Արմեն Ռուստամյանը Ժիրայր Սէֆիլյանի եւ այլ "հիմնադիրխորհրդարանականների" բռնել տվեց, որ կանխի ՀՅԴ-ից դեպի "Հիմնադիր խորհրդարան" կուսակիցների զանգվածային արտագաղթը:
% % %
ՍԻՐՈՒՄ ԵՆ ՍԱՌԸ`
ՍԵՂԱՆԻ ՎՐԱ
Ըստ քաղտեխնոլոգների` Հայաստանի ընդդիմադիրները եւ Նիկոլ Փաշինյանը Ժիրայր Սէֆիլյանին սիրում են միայն բանտում` ձեռնաշղթաներով եւ քաղբանտարկյալի կարգավիճակով:
% % %
ՔԻՄԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՀՆԱՐՔ
Ըստ Հայ Դատի գրասենյակի` հայերի` Հռոմում հոգեւոր եւ Հայաստանում քարդաշյանական թերապիայի արդյունքում Թուրքիան ցիստիտ ընկավ, Շերն էլ ԱՄՆ-ում ակտիվացավ:
% % %
ՆԱԽԱՆՁԻՑ
ՄԵՌԱՆ
Ըստ Մշակույթի նախարարության` վերջին շաբաթում Հայաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչները հնգօրյա քիմիոթերապիայից հետո նրանցից շատերը դեռ երկար ժամանակ լուրջ վերականգնողական բուժման անհրաժեշտություն կզգան:
% % %
НАДОЕЛ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Շիրակի մարզային վարչության պետ Նադարյանին գործից ազատել են, քանի որ նա անգործությամբ արդեն ՆԱԴԱյել էր արել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
