Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՔԱՐԴԱՇՅԱՆԻ «ԱՊՏԱԿԸ» ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՏԱՆՋԻ ՀԱՅ «ԱՍՏՂԵՐԻՆ»

Արխիվ 12-16

ՔԱՐԴԱՇՅԱՆԻ «ԱՊՏԱԿԸ»

ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՏԱՆՋԻ ՀԱՅ «ԱՍՏՂԵՐԻՆ»


Ամերիկյան մեգաաստղ Քիմ Քարդաշյանի մասին դեռ երկար կխոսեն, կքննարկեն ու կդատափետեն: Քիմը գնաց, բայց նրա «ապտակը»` Հայաստանում, թե Հայաստանից դուրս բնակվող հայ հայտնի աստղերին, դեռ երկար կտանջի: Դեռեւս նրա Հայաստանում եղած օրերին առաջինն ակտիվացավ «Եվրատեսիլ» մեկնելու համար հայրենիքը մտաբերած` Հայաստանը «տռամպլին» դարձրած երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ, ով Քիմի հայաստանյան երկրպագուներին անվանեց խավարասերներ, իսկ ԶԼՄ-ներին` շներ: Հավանաբար Ռիվասին նյարդայնացրել էր այն, որ նրան Հայաստանում երբեք նման ընդունելության չեն արժանացրել: Նա այս պահին էլ գտնվում է Հայաստանում ու կրկին` զրո վերաբերմունք: Գուցե դրանից էլ նյարդայնացած` երգչուհին հայտարարել է. «Ես այլեւս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, որովհետեւ գիտեմ, եթե փոքր-ինչ սխալվեմ, ինձ կհոշոտեն, ինչպես էժան միսը, իսկ հետո կմոռանան այդ մասին, եթե ես մի լավ բան անեմ: Սովոր չեմ փոխել կարծիքս, հետեւաբար մեր ուղիները բեկվում են, ընկերնե՛ր: Երբ տնային պոռնո նկարեմ, կտեղեկացնեմ ձեզ, որ դուք խոսելու թեմա ունենաք…»: Ու էլ քաչալ շուն, էլ գող փիսո տրամաբանությամբ ամեն ինչ սկիզբ առավ: Քարդաշյանին կարծես մրցակից համարելով` մեկը մյուսին հերթ չտալով, սոցկայքերի անձնական էջերը արտահայտման միջոց դարձրած` սկսեցին խոսել հայոց «աստղիկները», նույնիսկ քաղաքական ասպարեզ ոչ բարոյական կերպարով ներխուժած Անի Զախարյանը: Նրանց բոլորին էլ վրդովեցրել էր, որ Քիմը 5 օր ստվերում թողեց իրենց, չէ՞ որ նույն Անի Զախարյանը հնարավոր բոլոր տարբերակներով «գովազդել էր» իր անձը, բայց, ափսոս, այդպես էլ չսիրեցին իրեն ու աղ ու հացով չդիմավորեցին, նույնիսկ մի ընդունելության չարժանացավ կառավարական մակարդակով: Ինչ արած` երկիրը երկիր չէ, կամ էլ` բախտդ բախտ չէ, Անի Զախարյան...


Ինչեւէ, այս ընթացքում նույնիսկ փորձեր արվեցին Քիմ Քարդաշյանի ֆոնին սրբացնել հայկական առաջին պոռնոաստղ Անժելա Սարգսյանին: Բայց կարծես Անժելան ոմանցից ավելի բարոյական գտնվեց ու այդ մասին ոչ մի խոսք` ոչ սրբացրեց, ոչ էլ քննադատեց Քիմին, առավել եւս, ոչ էլ ասաց, որ այս երկրի համար այլեւս ոչինչ չի անի:
ԱՄՆ-ում վաղուց բնակություն հաստատած Շպռօտը, ինչպես նաեւ Ջուսը նույնպես խոսեցին Քիմից...
Եկեք ընդունենք, որ Քիմն իր հնգօրյա լուռ այցով շատերին իրենց տեղը ցույց տվեց...
Քիմը նույնիսկ արթնացրեց աշխարհահռչակ երգչուհի ՇԵՐԻԼԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՇԵՐԻ հայրենասիրական ոգին ու հիշեցրեց իր արմատների մասին: Հայկական արմատներով աշխարհահռչակ երգչուհին, Քիմի Հայաստան այցից հետո, Twitter-ի իր էջում Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Զայրացած չեմ Թուրքիայի ժողովրդի վրա` 100 տարի առաջ տեղի ունեցածի համար, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»: Իսկ մեկ այլ գրառմամբ հիշատակել է իր տատի պատմած սարսափելի պատմությունից մի հատված. «Թուրքերը մտան 2 գյուղ, սպանեցին տղամարդկանց, տղաներին, բռնաբարեցին կանանց ու աղջիկներին»:
Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ Քարդաշյանների այցը նպաստավոր եղավ հենց Հայաստանի համար, ու հուսանք, գոնե մինչեւ տարվա վերջ այն օրինակելի կդառնա հայկական արմատներով մյուս հանրահայտ աստղերի համար:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ