Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

"ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ"

Արխիվ 12-16

"ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ"

Հայաստանի պետական չորս ծերանոցներում այսօր ապրում եւ զավակների սպասումով օր է մթնեցնում 1090 տարեց: Պետությունը մեկ հոգու համար ծախսում է օրական 2500 դրամ` 1300-ը` սննդի, իսկ մնացածը` դեղորայքի վրա: Թեեւ համոզված ենք, որ կուշտ կամ սոված լինելու խնդիրը նրանց քիչ է հուզում. նրանք ավելի շատ մտածում են կյանքի մայրամուտը զավակների եւ թոռների հետ անցկացնելու, քիչ թե շատ նրանց ուշադրության կենտրոնում լինելու մասին: Առավել եւս, որ լինում են դեպքեր, երբ ծերերի հետ տուն-ինտերնատի աշխատակիցները վարվում են այնպես, ինչպես ժամանակին նրանց հետ վարվել են իրենց զավակները...
Ի՞նչով են պայմանավորված վերջերս հաճախակի լսվող աղմկահարույց պատմությունները` տուն-ինտերնատների հետ կապված, ի՞նչ խնդիրներ ունեն ծերերը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում նախ հերթականª Վարդենիսի տուն-ինտերնատի հետ կապված աղմկահարույց պատմությանը.
-Վարդենիսի տուն-ինտերնատի շուրջ վերջերս մամուլում բարձրացված աղմուկը դեռեւս խիստ պայմանական է, քանի որ մենք միանշանակ չենք ընդունում, որ այն, ինչ գրված է եղել մամուլում, համապատասխանում է իրականությանը: Այնուամենայնիվ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը արձագանքել է եւ հենց նույն օրը աշխատանքային խումբ է կազմել ու գործուղել Վարդենիսի տուն-ինտերնատ` տեղում ուսումնասիրություններ անելու համար: Այժմ աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացնում տուն-ինտերնատում, շաբաթվա վերջին կվերադառնա եւ իր եզրակացությունները տալուց հետո միայն մենք մեր դիրքորոշումը կհայտնենք:
Բացի Վարդենիսից` մեր համակարգում կա եւս երեք տուն-ինտերնատ, որոնց հետ կապված ես կասեի, որ ոչ մի խնդիր չունենք, բնականոն հունով այդ աշխատանքներն ընթանում են:
- Այսօր որքա՞ն ծերեր են բնակվում տուն-ինտերնատներում:
- Բոլոր չորս տուն-ինտերնատում բնակվում է 1090 մարդ: Այդ թվումª հոգեկան առողջության խնդիր ունեցողներից 490-ը բնակվում է Վարդենիսում, իսկ մնացածը` մյուս երեք տուն-ինտերնատում: Քանի որ կանայք ավելի երկար են ապրում` ծերանոցներում կանանց թիվը գերակշռում է:
- Ի՞նչ միտումներ եք նկատում, գնալով անօթեւան ծերերի թիվը նվազո՞ւմ է, թե հակառակը:
- Մեկ տարուց ավել է, որ տուն-ինտերնատներում ¥բացի հոգեկան առողջության խնդիր ունեցողներից, որոնց թիվը գնալով շատանում է¤ ազատ տեղեր ունենք: Իսկ դա նշանակում է, որ դիմողների թիվը գնալով նվազում է:
- Հաճախ ծերանոցներում դժգոհությունների մեծ մասը կապված է սննդի հետ: Այս թեմայով էլ են ժամանակին սկանդալային բացահայտումներ եղել:
- Ճիշտն ասած` նման խոսակցություններ հաճախ եմ լսում, սակայն որեւէ կոնկրետ փաստ ինձ հայտնի չէ: Սնունդը գնումների մասին օրենքով մատակարարվում է: Եթե անորակ սնունդ է լինում, միանգամից մատակարարին փոխում է, այսինքնª  ծերանոցը չի ընդունում ոչ որակյալ սնունդ: Ամեն դեպքում, եթե մեկ հոգի դժգոհ է ծերանոցի սննդից, ապա հավատացեք, 250 հոգի գոհ է: Իսկ երբ հստակ ունենում ենք սննդի հետ կապված խախտումներ, ապա աշխատակիցները կամ պատասխանատուներն անպայման ստանում են համապատասխան պատիժ: Նման դեպք գրանցվել է 1 տարի առաջ, երբ տուն-ինտերնատներից մեկի խոհանոցի աշխատողն ազատվեց աշխատանքից` սննդի որակի մասին բողոքի պատճառով: Սակայն վերջին շրջանում մենք տուն-ինտերնատի խնամողներից որեւէ գրավոր կամ բանավոր բողոք չենք ստացել:
- Դե եթե ամեն ինչ այդքան տեղը-տեղին է, ապա որո՞նք են այսօր տուն-ինտերնատներում բնակվող ծերերի հիմնական խնդիրները:
- Շատ ճիշտ հարցադրում էր, քանի որ, իհարկե, ինչքան էլ ես հիմա ասեմ, որ ամեն ինչ շատ լավ է, ճիշտ չի լինի: Բնականաբար խնդիրներ կան, եթե այսօր մեկ սենյակում ապրում է չորս հոգի` մենք պետք է հասնենք նրան, որ մեկ սենյակում ապրի մեկ կամ առավելագույնը` երկուսը: Անհրաժեշտ են ավելի շատ զբաղմունքի տեսակներ, միջոցներ լինեն ծերանոցներում, որ մարդիկ իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք գտնեն, հանգիստը կազմակերպվի ավելի լավ, լավանա սննդի տեսականին: Բայց մենք, ցավոք սրտի, ունենք պետության կողմից սահմանված չափորոշիչներ, ըստ այդմª կոնկրետ գումարի սահմաններում պետք է լինի ծերանոցի սնունդը: Ցանկանում ենք` ապագայում ծերանոցների ե՛ւ սնունդը, ե՛ւ զբաղմունքը, ե՛ւ մշակութային միջոցառումները լինեն ըստ նախասիրությունների, այնպես, ինչպես արտասահմանյան որոշ երկրներում են: Ինչ խոսք, ծերանոցները զարգացնելու, վիճակը բարելավելու խնդիրներ շատ կան, բայց այսօրվա մեր ունեցած հնարավորություններով` ծերանոցներում բավարար պայմաններ ունենք: Հաճախ աշխատավարձի ցածր լինելու, հաստիքների կրճատման հետ կապված` դժգոհություններ ենք ունենում նաեւ տուն-ինտերնատի աշխատակիցներից: Այսինքն, եթե այլ երկրներում մի աշխատակիցը խնամում է հինգ հոգու, ապա մեզ մոտª քսանհինգի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ