Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

 

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 


Ապրիլի 14-ին «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են այս տարիքային խմբի մեր ուժեղագույն բռնցքամարտիկները: Մրցումային առաջին օրը 46 կգ քաշային կարգում  իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ տոնեցին Սուրեն Ալիխանյանը,Նարեկ Շահբազյանը, Հարություն Քերոբյանը, Արմեն Երիցյանը, Կարեն Գրիգորյանը և Արմեն Գալստյանը: 48 կգ քաշային կարգում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Էրիկ Հախվերդյանը , էրիկ Էվոյանը, Վրեժ Մարտիրոսյանը և Շավարշ Աբգարյանը: 52կգ քաշային կարգում իրենց մեկնարկային ելույթը հաղթանակով ավարտեցին Արթուր Բազեյանը, Էդգար Համբարձումյանը և Մյասնիկ Գեղամյանը: 54 կգ քաշային կարգում ռինգից հաղթանակած հեռացան Բորիս Կարապետյանը , Սևակ Ղարիբյանը, Մուշեղ Սերոբյանը, Կարեն Մարտիրոսյանը  և Տիգրան Սարիբեկյանը: 57 կգ քաշային կարգում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Անդրանիկ Սեդրակյանը, Ներսես Ներսիսյանը, Կարեն Հովսեփյանը, Արման Անտոնյանը ,Արգամ Սարգսյանը և Էդիկ Գրիգորյանը: 60 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Ստեփան Հովհաննիսյանը, Տոնի Գալստյանը, Ռաֆիկ Աքուլյանը, Անդրանիկ Աբաջյանը և Լենդրուշ Ենոքյանը: Ապրիլի 15-ին կկայանան 1/8 եզրափակիչները: Մրցումների սկիզբը 13:00-ին: Տեղեկատվությունը տրամադրեց բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ