Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԵԽ-ն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Արխիվ 12-16

ԵԽ-ն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության

մասին բանաձևը


Այսօր Եվրոպայի Խորհրդարանում քննարկվեց և միաձայն ընդունվեց Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը: Մոտ երկու ժամ տևած քննարկման ընթացքում խորհդարանի անդամները մանրամասներ ներկայացրեցին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայկական շրջաններում բնակվող հայերին զանգվածային կոտորածների և տեղահանության միջոցով նպատակային բնաջնջման ենթարկելու և հայի հետքն Արևմտյան Հայստանի տարածքներից արմատախիլ անելու վերաբերյալ: Հարցի քննարկումից հետո, քիչ առաջ՝ Եվրախորհրդարանը միաձայն ընդունեց բանաձևը, որով կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ԵԽ բանաձևում մասնավորապես ասվում է՝ «Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շեմին Եվրոպական խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, և կոչ է անում Եվրամիության Հանձնաժողովին ու Խորհրդին միանալ ոգեկոչմանը»:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ