ՄԵՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ
Արխիվ 12-16ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻ
ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ
Վերջերս հայտնի դարձավ, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսին Հայաստանը ոչ միայն կներկայանա ամենաբարձր մակարդակի պատվիրակությամբ, այլ նաեւ հայկական զինված ուժերի խումբը կմասնակցի բուն զորահանդեսին: Եվ դրան զուգահեռª մայիսի 9-ին նվիրված ռազմական շքերթներ տեղի կունենան նաեւ Հայաստանումª Երեւանում եւ Գյումրիում, որոնց արդեն կմասնակցի ՌԴ-ի հայաստանյան ռազմաբազան: Ըստ ռուսական կողմի տեղեկացմանª այդ միջոցառումների շրջանակում. "Առաջին անգամ 4-րդ սերնդի ժամանակակից կործանիչները կթռչեն Երեւանում կայանալիք շքերթի ժամանակ: Ինչպես նաեւ մոտ 200 զինծառայող կմասնակցի հանդիսավոր երթին քաղաքի կենտրոնում": Իսկ ահա Գյումրիում կներգրավվի ավելի քան 800 զինծառայող եւ մոտ 20 միավոր ռազմական տեխնիկա:
Իսկ թե մեր զորախմբի մասնակցությունը մոսկովյան զորահանդեսին ինչ մասշտաբներով է լինելու, փորձեցինք ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ: Սակայն վերջինիս պատասխանը հուշում է, որ դեռ թեման հստակեցված չէ.
- Մայիսի 9-ին Հայաստանի հատուկ ստորաբաժանում է մասնակցելու Մոսկվայի զորահանդեսին: Երեւանում եւս կլինեն տարբեր տոնակատարություններ, բայց զորահանդես չի անցկացվի: Առավել մանրամասն տեղեկություն կհայտնենք ծրագիրն ավարտելուն պես:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
