Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

«ՆՐԱՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՊԻ ԽՈՍՔԻ ԱՐԺԵՔՆ ՈՒ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»

Արխիվ 12-16

«ՆՐԱՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՊԻ ԽՈՍՔԻ

ԱՐԺԵՔՆ ՈՒ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին յուրահատուկ համերաշխություն է տիրում ներքաղաքական դաշտում, իսկ մեր հարեւան երկրների մեդիա դաշտում օր օրի ավելի մեծ ալիք են բարձրացնում աղաղակող 100-ամյա ճշմարտությունը հերքելու վերջին ջղաձիգ փորձերը: Այս օրերին տեղի ունեցած պատմական իրադարձությունների, քաղաքական գործընթացների ու ապրիլի 24-ին հաջորդող զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ
ՀԵՏԵՎԵԼ ԻՐ ՕՐԻՆԱԿԻՆ»


–Պարոն Շիրխանյան, Հռոմի պապը ի պաշտոնե համարձակություն ունեցավ Հայոց ցեղասպանությունը որակել` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ինչը մեծ ապտակ էր Թուրքիայի համար: Ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներով է հղի այս իրողությունը:


– Դա ապտակ չէր Թուրքիային, այլ, ուղղակի, Հռոմի պապի համոզմունքի արտահայտումն էր, եւ նա հետեւողական է այդ խնդրում: Շատ բարձր եմ գնահատում այդ քայլը եւ ընդհանրապես Ցեղասպանության ճանաչմանը, հայ ժողովրդի աջակցությանն ուղղված նրա ջանքերին: Հռոմի պապն ամբողջ աշխարհին առաջարկեց հետեւել իր օրինակին: Կարծում եմ` հետեւանքը կլինի այն, որ Ցեղասպանության ճանաչման գործում մեծ առաջընթաց կունենանք:
– Հետեւելով թուրք-ադրբեջանական լրատվությանը` նկատվում է, որ մեծ հիսթերիա է սկսվել իրենց մոտ` ի նպաստ Հայաստանի կատարվող իրադարձություններից հետո...
– Հասկանալի է իրենց այդ հիսթերիան, որովհետեւ Հռոմի պապը մի սովորական ամերիկյան կոնգրեսմեն չէ: Նրանք հասկանում են Պապի խոսքի արժեքը, դրա համար էլ խիստ մտահոգ են ու վախեցած: Ընդհանրապես Հայոց ցեղասպանության ճանաչումը, եթե տեղի ունենա, դա Թուրքիայի եւ Ադրբեջանի համար նույնիսկ կատաստրոֆիկ երեւույթ կլինի, եւ բնական է, որ անհանգիստ են:

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՌՆԵՆՔ ԻՐԱՐ»


–Ապրիլ 24-յան պաշտոնական միջոցառումներին նախատեսվում է, որ կմասնակցեն գերտերությունների առաջնորդներ կամ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ Ձեզ, սա որեւէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ արցախյան հարցի վրա:
– Չեմ ուզում ամեն ինչ խառնենք իրար, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, մարդիկ գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ ժողովրդին: Արցախյան խնդրին դա ինչո՞ւ պետք է օժանդակի, նրանք գալիս են այդ խնդրով, խոսում են եւ գնում: Իհարկե, ամբողջ աշխարհին ցույց են տալիս, թե ովքեր են աջակցում հայ ժողովրդին, ովքեր են մեզ հասկանում եւ պատրաստակամ են օգնել: Այսքանով միայն, թե չէ ուրիշ կապ սա չունի արցախյան խնդրի հետ:
– Վստահ եմ, որ տեղյակ եք «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստների, այդ թվում Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:
– Տեղյակ եմ այնքանով, որքանով թերթերը հրապարակել են, ավելին չգիտեմ:
– Բայց, ըստ Ձեզ, կա՞ր նրանց կողմից նշանակալի վտանգ կամ սպառնալիք, որը համապատասխան մարմինների կողմից կանխվեց` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
– Դա կիմանան միայն այն մարդիկ, ովքեր իրականացրել են այդ գործողությունը, տիրապետել են իրավիճակին, ամբողջ ինֆորմացիային: Միայն նրանք կարող են դա ասել` ճի՞շտ են արել, ժամանակի՞ն են արել, կանխե՞լ են ինչ-որ բան, թե՞ չեն կանխել, մյուսների խոսքը հենց այնպես են` առանց հիմքի:

«ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

–Իսկ ի՞նչ կասեք մեր ներքաղաքական իրավիճակի մասին, որովհետեւ, կարծես թե, տեւական անդորր է տիրում:
– Չեմ խառնվում ներքաղաքական իրավիճակին, չեմ էլ հետեւում եւ չեմ էլ տեսնում որեւէ քաղաքական ուժ, որը ներքաղաքական իրավիճակը կներկայացնի հանգամանորեն կամ ծրագրով: Եվ բնական է, որ այս վիճակը պետք է լինի:
– Պատճառն այն է, որ իրական ընդդիմությո՞ւն չեք տեսնում:
– Չեմ տեսնում ընդդիմություն:
– Այնուամենայնիվ, ապրիլի 24-ից հետո կարելի՞ է սպասել, որ ներքաղաքական մի փոքր ավելի ակտիվություն կլինի, քանի որ նոր կուսակցություններ են առաջ գալիս, ընդդիմադիր ուժեր են ձեւավորվում:
– Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ տեղաշարժեր կլինեն, բայց կապրենք կտեսնենք:

«ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ,
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ»


–Ապրիլի 24-ին ընդամենը օրեր են մնացել, այս համատեքստում ի՞նչ կիսատ մնացած գործեր ունենք:
– Ես հույս ունեմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը կավարտվի համահայկական միասնության ճշգրտումով, տեսնենք, սպասենք...
– Դեռ հույս կա՞...
– Դժվար է ասել, բայց սա, իհարկե, կլիներ ամենամեծ նվաճումը մեր կողմից:
– Ի՞նչ է անհրաժեշտ Ձեր իսկ նշած համահայկական միասնությանը հասնելու համար:
– Շատ բան... Դա մի խոսքով ասել չի լինի, դրան հասնելու համար պետք է բոլոր հայերը հասկանան, որ միասնական հայությունն է, որ անպարտելի է: Պետք է կերտել դա, որպեսզի կարողանանք բոլոր սպառնալիքներին, մարտահրավերներին արժանվույն պատասխանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ