Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Բոլորը Ցեղասպանության 100-ամյակի պատշաճ անցկացման դարդին են, իսկ մեկ հեծանիվի վրա տեղավորվող "Ազգային անվտանգություն" կուսակցության առաջնորդ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ` կուսակցությունների. "Հայաստանում քաղաքական կուսակցությունները` որպես այդպիսին, կայացած չեն: Մենք տեսնում ենք, որ եթե քաղաքական կուսակցության ղեկավարը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, կուսակցությունը ծաղկում է, բավական է մեկ օրը, որ նա հեռանա, ու հաջորդ օրը կուսակցությունը չկա: Մարդիկ կուսակցություն են մտնում ոչ թե գաղափարի համար, այլ որպեսզի իշխանական բուրգը իրենց նկատմամբ բարյացակամ լինի, եւ իրենք կարողանան իշխանական կերակրատաշտից օգտվել": Ինչ ուզում ես ասա, բայց Իսագուլյանի ասածը շատ է նման սեփական արշինով բոլորին չափելուն:

Ախր, եթե նրան չխնդրեին "մարշը նվագել" իշխանական շենքերից, արդյո՞ք հոժար կամքով կհրաժարվեր "իշխանական կերակրատաշտից": Համ էլ, շատ վիճելի է պնդումը, որ եթե առաջնորդը պաշտոնից զրկվել է, հաջորդ օրը կուսակցությունը չկա: Զարմանալի է, եթե հավատանք Իսագուլյանին, ապա ամենեւին ոչ լավագույն կուսակցությունից մեկը` ՕԵԿ-ը պիտի վաղուց գոյություն չունենար: Չէ՞ որ Արթուր Բաղդասարյանը քանիցս հեռացել է բարձր պաշտոնից:
Մեզ անզարմանք չթողեց եւ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ. "Մեր հորդորն այն է, որ հայ տնտեսվարողները կախվածություն չունենան մեկ կամ երկու շուկաներից, որպեսզի այդ տատանումների դեպքում այստեղ ազդեցություն լինի իրենց արտադրանքի վրա: Այլ շուկաներ փնտրելու, այլ շուկաներում իրենց արտադրանքն իրացնելու առումով ունենք հսկայական մի ծրագիր": Զարմանալի է, մի՞թե պարոն նախարարը չգիտի, որ տնտեսվարողը հորդորներով կուշտ չի լինի: Հորդորը, ինչպես հայտնի է, հացի վրա չես քսի, համ էլ` էլ ինչի՞ համար են նախարարական լիազորությունները, եթե հարգարժան պարոնը պետք է հորդորի, այլ ոչ թե կոնկրետ մեխանիզմներ ստեղծի: Ախր, ցանկության դեպքում փողոցի առաջին պատահական անցորդը այնքան լավ հորդորներ կանի...
Դուք կարո՞ղ եք պատկերացնել մի հայի, ով քննադատի Հռոմի պապին` հայանպաստ այն ելույթի համար, որը վերլուծաբաններն անգամ բարոյական հեղափոխություն են կոչում: Ինչքան էլ զարմանալի լինի, այդպիսի հայ կա` ռուսաստանաբնակ պատմաբան ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Ի՞նչ ասի, որ լավ լինի. "Դա իրականության, ճշմարտության դեմ արված հանցագործություն է: Ի՞նչ կապ ունի ստալինիզմը Հայոց ցեղասպանության հետ: Ինչ վերաբերում է նացիզմին` ապա այդ առումով որոշ զուգահեռներ կարելի է անցկացնել": Ավելին, նա հայտարարեց նաեւ հետեւյալ անհեթեթությունը. "Ես կարծում եմ, որ սա Ռուսաստանի դեմ տարվող պատերազմի կոնկրետ հարթակ է, որում Հռոմի պապին ասել էին, որ նման հայտարարություն աներ: Ես կարծում եմ, որ դա վիրավորանք է ե՛ւ հայ, ե՛ւ ընդհանրապես Սովետական Միության ժողովուրդների դեմ: Նպատակը պարզ է ու հատուկ արված` հայերին առանձնացնել ռուսներից: Ես ուղիղ կարող եմ ասել, որ սա Միացյալ Նահանգների հրահանգն էր": Զարմանալի է, մի՞թե Մարտիրոսյանին հայտնի չէ, որ պաշտոնական Մոսկվան էլ է դատապարտում ստալինիզմը: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է կրկին համոզվել, որ ամեն մի "յան" հայ չի կարող համարվել, եւ դառնությամբ արձանագրել, որ այս խղճուկ կերպարանքի համար Ստալինն ավելի կարեւոր է, քան` հայի ազգային շահը:
Պատկերացնո՞ւմ եք, Ֆրանսիայում պատրաստվում են դատել ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏԻՆ: Վիճաբանությունների Ֆրանկոֆոն ֆեդերացիան որոշել է, որ քանզի 1815-ին առանց դատ ու դատաստանի Նապոլեոնին աքսորել էին, այժմ պետք է անցկացնել դատաքննություն բոլոր կանոններով: Ի դեպ, սույն զարմանալի կառույցը ժամանակին հասցրել է դատի տալ Հիսուս Քրիստոսին եւ Լյուդովիկոս 16-րդին, եւ երկուսն էլ արդարացվել են: Մնում է գոհ մնալ, որ այդպիսի զարմանալի կառույց մեր երկրում չկա, թե չէ հաստատ կհասցնեին դատել Տիգրան Մեծին, Մաշտոցին, Նժդեհին եւ այլ հայ մեծերին:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ