Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ երեկ հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ նախօրեին` "Ազատ դեմոկրատները": ՀԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննարկվել են ներքաղաքական հարցեր, սակայն ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ ԼՏՊ-ն բավականին զարմացած ու ինչ-որ տեղ հիասթափված է եկել հանդիպումից:
Ըստ ՀԱԿ առաջնորդի մերձավոր շրջապատում պտտվող խոսակցությունների` ԱՄՆ դեսպանը ոչ թե խրախուսել է Լեւոն Ակոպիչի ժխտողականությունը Հայ դատի նկատմամբ եւ թրքասիրությունը, այլ, ընդհակառակը` հորդորել է զսպել սեփական բացասական վերաբերմունքը ազգայինի նկատմամբ: