ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՐԱՄԵ՞Լ ԱՊՐԻԼԻ 24-Ը
Արխիվ 12-16ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ
ՀԱՐԱՄԵ՞Լ ԱՊՐԻԼԻ 24-Ը
Սկանդալային ֆեմինիստական եւ գենդերային ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը թերեւս որոշել է ինչ-որ չափով "համալրել" այն, ինչը սէֆիլյանականների մոտ չի կարող ստացվել շատ օբյեկտիվ` կալանքի փաստի պատճառով: Նա "Ֆեյսբուքում" ստեղծել է միջոցառման էջ, ուր ասված է. "Ակցիա` ի պաշտպանություն քաղաքական հայացքների պատճառով բանտարկված անձանց: Կարեւոր չէ, կիսո՞ւմ ենք մենք նրանց հայացքները, թե ոչ, մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու ազատ խոսքի ու հավաքների ազատության իրավունքն ու հիշեցնում, որ երկրում կան քաղաքական հայացքների համար ազատազրկվածներ: Ակցիան չունի հատուկ ժամ, հատուկ տեղ: Ունի միայն մասնակիցներ, ովքեր հագնելու են քաղբանտարկյալների պատկերը կրող շապիկներ ու շրջելու են քաղաքով: Թող միանան միայն նրանք, ովքեր մասնակցելու են":
Այս պահին, սակայն, ընդամենը 30 հոգի են ցանկություն հայտնել մասնակցելու, թեեւ շապիկները տրամադրվելու են անվճար: Պատճառը սովորական վախն է, եւ, օրինակ, ակտիվիստուհիներից մեկը թողել է այսպիսի մեկնաբանություն. "Լավ գաղափար է, բայց վախենամ թե նոր քաղբանտարկյալներ հայտնվեն, ու հետո էլ իրենց համար շապիկներ հագնենք... նախօրոք ձերբակալե՛լ, հո աշխարհի առաջ խայտառակ չենք լինելու, գիտե՞ք ինչքան մարդ է գալու ապահով Հայաստան...": Բայց, այնուամենայնիվ, զննելով ակցիային "զինվորագրվածների" եւ հրաժարվողների ֆեյսբուքյան վարքագիծը, պարզ տեսնում ենք, որ ֆեմինիստները ավելի շուտ վախենում են ոչ այնքան ձերբակալվելուց կամ բերման ենթարկվելուց, ինչքան պարզապես ժողովրդից դաժան ծեծ ուտելուց:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
