ՌԴ-Ի 1-ԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2-ՐԴԸ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ՌԴ-Ի 1-ԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ,
2-ՐԴԸ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա, ուր կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը: Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" գործակալությունը, Սերգեյ Նարիշկինը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. "Հաջորդ շաբաթ ես բախտ կունենամ լինել Թուրքիայում, այս անգամ Ստամբուլում` Դարդանելի օպերացիայի հարյուրամյակի տոնակատարությանը մասնակցելու համար": Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը կժամանի Երեւան: Այսինքն` Հայաստանում ՌԴ-ն կներկայանա ամենաբարձր մակարդակով, եւ հավասարակշռության համար Թուրքիա կգնա ռուսական օրենսդրությամբ թիվ 2 պաշտոնյան: Բայց նաեւ հայտնի է, որ Նարիշկինը լինելով 2-րդ պաշտոնյան, ամենեւին էլ ՌԴ-ում նաեւ թիվ 2 "դեմքը" չէ:
