ՀՀ 1-ԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ, 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ` ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈ՞Վ ՄԻԱՅՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-16
Ընդամենը մնաց 9 օր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բուն միջոցառումների իրականացմանը: Իսկ թե ապրիլ 24-յան միջոցառումներին, որին ներկա կլինեն տարբեր երկրների առաջին դեմքեր, բարձրաստիճան քաղաքական ու հոգեւոր գործիչներ, արդյոք մասնակցություն կունենան նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, "Իրավունքը" փորձեց պարզել վերջիններիս գրասենյակներից:Մեզ հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ նշեց, որ հարցի պատասխանը պարզ կլինի շաբաթվա վերջին ու վստահեցրեց. "Ես կճշտեմ եւ անպայման կասեմ":
Իսկ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդի գրասենյակից այդպես էլ որեւէ բան չկարողացանք պարզել, քանի որ ՀԱԿԿ խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ հեռախոսահամարը ապրիլի 24-ից 9 օր առաջ արդեն իսկ սկսել է "լռությամբ հարգել" 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ինչեւէ, հուսանք, որ պարոն Լ. Տեր-Պետրոսյանը միայն իր ժամանակ առ ժամանակ հրապարակվող բաց նամակներով ու պարոն Ռ. Քոչարյանն էլ նույն ոգով, բայց հարցազրույցներով միայն մասնակցություն չեն ունենա այս կարեւորագույն միջոցառումներին ու մի կողմ դնելով իրենց քաղաքական "ամբիցիաները"` կկանգնեն մեր երկրի պետական շահի ու պահանջատիրության կողքին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
