"ԱՐԱՅԻ" ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴԵՌ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16"ԱՐԱՅԻ" ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԸ ԴԵՌ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
"Արայ" ընկերության նախկին սեփականատեր, 2011թ.-ին իր մեքենայում սպանված Արմեն Պետրոսյանի 6-ամյա դուստրը շարունակում է մնալ մորª Տատյանա Չադենկովայի մոտ, չնայած որ երեխայի տատիկը երկու տարի առաջ դիմել էր դատարանª թոռան խնամակալությունը վերցնելու համար: Այդ պարզ վեճի այսքան ձգձգման պատճառը Տատյանա Չադենկովայի փաստաբան Նարինե Ռշտունին բացատրեց այսպես.
- Չնայած նրան, որ նրանք են դիմել դատարան, բայց հենց իրենք են ամեն անգամ հետաձգում դատական նիստերը` ոչ մի տեղաշարժ չկա: Նրանք տարբեր պատճառաբանություններով միջնորդություններ էին ներկայացնում, հիմա էլ` վերջին նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին արել: Կարինե Սուքիասյանի փաստաբանը ոչ մի ապացույց չի ներկայացրել, իսկ երեխան մոր հետ բնակվում է Ռուսաստանում: Դատերին էլ մենք ներկայացուցիչներով ենք լինում, ո՛չ Տատյանան, ո՛չ էլ Կարինե Սուքիասյանն այսքան ժամանակ չեն եկել դատերին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
