ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԻՆԿՎԻԶԻՑԻԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ Է
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.
ԻՆԿՎԻԶԻՑԻԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ Է
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վերջերս հայտարարել էր, որ շատ հարցերում համակարծիք է ընդդիմադիրների հետ: "Իրավունքը" պատգամավորից պարզեց` որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ` կոնկրետ ո՞ր հարցերում է համամիտ ընդդիմադիրների հետ: "Գիտեք, չի կարող 71 հոգանոց խմբակցությունում բոլորը միեւնույն պատկերացնումն ունենան նույն հարցի մասին: Պետք է հեռու մնալ այդպիսի խմբակցությունից, եթե 71 անդամ ունեն նույն կարծիքը",- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Սամվել Ֆարմանյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ կարող են լինել տասնյակ հարցեր, որոնց դեպքում ինքը կարող է համակարծիք լինել ընդդիմադիրների հետ:
Իսկ ինչո՞ւ է միայն վերջին շրջանում ՀՀԿ պատգամավորը, այսպես ասած, ընդդիմամետ դիրքորոշում որդեգրել: "Դուք սխալվում եք: Նախկինում էլ է էդպես եղել: Եվ դա օրինաչափ է այնպես, ինչպես լուսնի ու արեւի գոյությունը",- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը, քաղաքական գործիչը հավաստիացրեց` խմբակցությունը նորմալ է ընդունում իր մոտեցումները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Մանրամասները` տեսանյութում, iravunk.com կայքում
