ՈՒՐ Է ԱՊՐԻԼԻ 24-Ի ՀՅՈՒՐԵՐԻ ՑԱՆԿԸ
Արխիվ 12-16Արդեն մյուս շաբաթվանից Հայաստան կժամանեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումներին մասնակցող տարբեր երկրների առաջնորդներն ու բարձրաստիճան այրերը: Իսկ թե ովքեր կլինեն այդ ցուցակում, դեռեւս հրապարակայնացված չէ` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով:
Այնուամենայնիվ, "Իրավունքը" փորձեց գլխավոր հյուրերի մասին որեւէ տեղեկատվություն ստանալ ՀՀ ԱԳՆ խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ: Սակայն պատասխանի հասցեատերը նա չէր. "Այդ հարցով կազմակերպչական հանձնաժողովին դիմեք, մենք լիազորված չենք պատասխանելու": Փորձեցինք կապ հաստատել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ, բայց նրանք էլ որեւէ հստակ պատասխան չտվեցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
