Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԷՐԴՈՂԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ, ԿԱՄՕԲԱՄԱՆ ԿՀԵՏԵՎԻ՞ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Արխիվ 12-16

ԷՐԴՈՂԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ, ԿԱՄ
ՕԲԱՄԱՆ ԿՀԵՏԵՎԻ՞ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՕՐԻՆԱԿԻՆ


Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից "ցեղասպանություն" բառը հնչեցնելը, այն էլª այդքան բարձր տոնայնությամբ, արդեն իսկ սկսել է աշխարհում տարբեր հաշվարկներ իրար խառնել: Ընդ որումª նաեւ հաշվարկներ, որոնք Հայաստանի կամ Հայոց ցեղասպանության հետ ուղղակի առնչություններ չունեն եւ տեղավորվում են կոնկրետ երկրների ու Թուրքիայի հարաբերությունների շրջանակներում:

ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԻ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


Այդ կարգի ինտրիգներից, իհարկե, առաջնահերթ դիրքերում է այն հարցը, թե Ցեղասպանության մասին ապրիլի 24-ի ավանդական ուղերձում այս անգամ ի՞նչ տերմին կօգտագործի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Առավել եւս, որ ի պատասխան Թուրքիայի լացուկոծի, Պապը նախօրեին վերահաստատեց իր ասածը, թե. "Եկեղեցու ուղին անկեղծությունն է... Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկª դառը":
Ֆրանցիսկոս պապի հայտնի ելույթի առնչությամբ մի շարք վերլուծաբաններ մեկ ուշագրավ հետեւության են հանգել. օգտագործելով "ցեղասպանություն" բառն ու օսմանյան ոճրագործությունը դնելով նացիզմի եւ ստալինիզմի հետ նույն շարքում, Հռոմի պապը փակուղու առաջ կանգնեցրեց ոչ միայն Թուրքիային, այլեւ "այն բոլոր երկրներին, որոնք Թուրքիայի հանդեպ ունեն որոշակի քաղաքական հաշվարկներ ու շահեր, եւ դրանից ելնելովª տարբեր պատրվակներով խուսափում են Հայոց ցեղասպանությունն ընդունելուց եւ "ցեղասպանություն" տերմինն օգտագործելուց: Այդ փակուղում է նաեւ, այն էլª մյուսների համեմատ շատ ավելի տեսանելի դիրքերում, Միացյալ Նահանգների նախագահը":
Այս տրամաբանության իմաստը կարելի է հասկանալ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը, ինչպես հայտնի է, Օբամայի նախընտրական խոստումներից էր, որը նա խուսափեց իրականացնել հայ-թուրքական հաշտեցման հայտնի ծրագրերին չխանգարելու պատրվակով: Այդ պատրվակից, անգամª Ցեղասպանության հարյուրամյակին, Օբաման դեռ կարող էր օգտվել: Բայց ահա Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այլ իրավիճակ է ստեղծում: Այն առումով, որ ԱՄՆ-ում արդեն փաստացի տրված է հաջորդ նախագահական ընտրությունների մեկնարկը, եւ Օբամայի փոխարեն դեմոկրատական կուսակցությունից այդ դերին է հավակնում ամերիկյան ամենաազդեցիկ կլաններից մեկը ներկայացնող Հիլարի Քլինթոնըª նախկին պետքարտուղարն ու նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը: Նախագահ Օբաման ¥ասենք նաեւ նրա առաջին պետքարտուղար տիկին Քլինթոնը¤ իր պաշտոնավարման ընթացքում այն աստիճան է թուլացրել դեմոկրատների դիրքերը, որ տիկին Քլինթոնը ստիպված է ընտրապայքարի մեջ մտնել հաջողության նվազագույն շանսերով ու մտածել ամեն մի քվեի մասին: Այդ թվումª իր կուսակցական ընկերոջª Օբամայի կողմից մինչ այս պահը խաբված հայկական ընտրազանգվածի: Դրան էլ, իհարկե, գումարվում է կաթոլիկական այն մեծ ընտրազանգվածը, որի համար Հռոմի պապի խոսքը անվերապահ ճշմարտություն է: Եվ արդեն իսկ կան ազդակներ, որ տիկին Հիլարին փորձում է այդ երկու հատվածների ուղղությամբ ակտիվանալ ու, մասնավորապես, հնարավոր է, որ ապրիլի 24-ին անձամբ այցելի Հայաստան:
Չնայած հազիվ թե դա անհրաժեշտ էֆեկտը տա, քանի որ այդ այցը կմնա այլ երկրների շատ ավելի բարձր մակարդակով այցելությունների ստվերում: Փոխարենըª Օբաման կարող է մի հատիկª "ցեղասպանություն" բառով տիկին Քլինթոնի համար ապահովել այդ ընտրազանգվածը, ե՛ւ Քլինթոնների ազդեցիկ կլանը, եւ դեմոկրատական կուսակցության առանցքային լիդերները կփորձեն դա կորզել. թեեւ կա Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը, բայց նախագահական ընտրությունները դրանից շատ ավելի կարեւոր են:

ԱՆԿԱՐԱՆª ՓԱԿՈՒՂՈՒՄ

Առավել եւս, որ առանց այդ էլ Թուրքիայի հետ հարաբերություններն ամենեւին էլ լավագույն օրերը չեն ապրում, եւ դրա առիթներից մեկն էլ այն էր, որ Անկարան մոռացել է ԱՄՆ "սրբազան" շահերն ու սկսել է մտածել սեփականի, այդ թվումª իր տարածքով ռուսական գազի մուտքը Եվրոպա թույլ տալու մասին: Եվ այդ ֆոնին Արեւմուտքի հետ Անկարայի հարաբերությունները դեռ սրվելու են, հաշվի առնելով նաեւ նախօրեին ռուսական "Գազպրոմի" ղեկավար Ալեքսեյ Միլլերի արած հայտարարությունն այն մասին, որ դեպի Եվրոպա գնացող "Հարավային հոսք" գազամուղի նախագծից հրաժարվելն ու այն "Թուրքական հոսքով" փոխարինելն ամենեւին էլ քաղաքական բլեֆ չէր, եւ արդեն իսկ սկսել են արագորեն կյանքի կոչել թուրքական գազատարի ծրագիրը: Ավելինª Միլլերը նույնիսկ սպառնաց, թե կդադարեցնեն բոլոր նրանց մատակարարումները, ովքեր դեմ էին նախª "Հարավային հոսքին", հիմա էլª "Թուրքական հոսքին"ª այդկերպ ցանկանալով պահպանել Ուկրաինայով անցնող տարանցիկ մատակարարումները: Իսկ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն էլ հավելեց, որ այլեւս Ուկրաինայով գազի տարանցման պայմանագիր չի կնքվի: Այս իրավիճակը հազիվ թե Սպիտակ տան ներկայիս ղեկավարության ու առաջին հերթինª փոխնախագահ Ջո Բայդենի սրտովը լինի. վերջինս անձամբ է ախորժակով նայում ուկրաինական գազափոխադրման համակարգին եւ նույնիսկ որդուն արդեն հասցրել է տեղավորել այնտեղ: Մինչդեռª խնդիրը միայն Բայդենի անձնական այդ հույսերը չեն. եթե չլինի ուկրաինական գազային տարանցումը դեպի Եվրոպա, ապա այդ երկրի գազափոխադրման համակարգը ոչ միայն միանգամից ժանգոտվող երկաթակույտի նշանակություն է ստանում, այլ նաեւ էականորեն նվազում է Ուկրաինայի ռազմավարական նշանակությունըª ինչպես Եվրոպայի, այնպես էլª ԱՄՆ-ի աչքերին: Այսինքնª նաեւ ջուրն է լցվում տարիների այն ռազմավարությունը եւ միլիարդավոր դոլարները, որն ԱՄՆ-ը ներդրել է այս ուղղությամբ:
Ու այդ ամենի միակ մեղավորը "Թուրքական հոսք" երազող Անկարան է: Բայց Սպիտակ տունը, իհարկե, չի կարող Թուրքիայի նկատմամբ ճնշումների հարցով "դոզայից անցնել". վերջին հաշվովª այստեղ են ամերիկյան ռազմաբազաները, եւ դրանք դուրս բերելու ակնարկ եղավ, երբ Վաշինգտոնը փորձում էր Թուրքիայում "գունավոր հեղափոխություն" սարքել, բայց ստիպված եղավ միանգամից արգելակել այն: Եվ եթե չկա կոշտ ճնշման տարբերակ, ապա Ցեղասպանության "խաղաքարտը" դառնում է ոչ միայն ամենահարմար, այլեւª միակ "մահակը": Եվ կարելի է նկատել, որ Վաշինգտոնն արդեն իսկ այն խաղարկում է. Ցեղասպանության թեմայով աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում համաեվրոպական տարբեր հեղինակավոր կառույցները, որոնց նկատմամբ, գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ունի հստակ վերահսկողություն, այսինքնª առանց վաշինգտոնյան "դաբրոյի"` այդ գործընթացը հազիվ թե այդքան աշխուժանար: Ու, թերեւս, այսօր էլ կհասցվի վեջին հարվածը. եթե ինչ-որ բան չփոխվի, ապա Եվրախորհրդարանը հատուկ նիստում կընդունի բանաձեւ, որով դատապարտելուց զատ, ապրիլի 24-ը Եվրամիությունում կհռչակվի Ցեղասպանության հիշատակի օր: Դա ծանր հարված է, եւ եթե սրանից հետո էլ Անկարան չվազի Վաշինգտոնի հետ լեզու գտնելու, ապա Օբաման կարող է եւ Հռոմի պապի հայտարարության եւ եվրոպական այդ բոլոր փաստաթղթերի հիման վրա արտաբերել "ցեղասպանություն" բառըª դրանով իսկ արեւմտյան ճամբարում կանաչ լույս վառելով համընդհանուր ճանաչման առաջ:
Ընդ որում, այդ դեպքում անգամ Անկարան կտրուկ հակավաշինգտոնյան քայլերի հնարավորություն չունի: Նկատի ունենք, որ առավելագույնը կարող է Թուրքիայից ամերիկյան ռազմաբազաների դուրսբերման պահանջը լինել: Բայց այս օրերին ՌԴ նախագահը հանեց Իրանին C-300 հակաօդային հրթիռային համակարգեր մատակարարելու արգելքը: Սա, իհարկե, իր առանձնահատուկ քաղաքական իմաստն ունի: Սակայն միաժամանակ փաստ է, որ միայն այդ զինատեսակը բավարար կլինի, որպեսզի Իրանը ռազմական առումով տարածաշրջանային իր հիմնական մրցակցիցª Թուրքիայից նկատելիորեն առաջ անցնի ¥մինչդեռ Ռուսաստանն ունի Իրանին մի շարք այլ ժամանակակից զինատեսակներ ատակարարելու պայմանագիր): Իսկ հավասարակշռությունը կարելի է պահել միայն ՆԱՏՕ-ի անդամակցության եւ ամերիկյան ռազմաբազաների հաշվին:
Եվ, վերջապես, Անկարայի համար իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ չնայած ռուսական գազը եղավ Արեւմուտքի հետ հակասությունների այսքան խորացման առիթը, այս բարդ իրավիճակում մրցակից Իրանին C-300-ներ մատակարարելուց զատª նաեւ Ցեղասպանության 100-ամյակի առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցն է Անկարային հուշում, որ այս հարցով ռուսներից առանձնակի ակնկալիքներ չպետք է ունենալ: Ավելին. Մոսկվային նույնիսկ շատ ձեռնտու կլիներ, որ վերջապես ինչ-որ հանգուցալուծում ստանար Ցեղասպանության թեման, որը միշտ էլ, ներկայումª առավելեւս Անկարայի եւ Երեւանի հետ հարաբերությունների հարցում որոշակի երկատվածություն է պարտադրում:
Բայց եւ չմոռանանք, որ բարդ իրավիճակներում թուրքական դիվանագիտությունը միշտ էլ կարողացել է ելքեր գտնել, եւ դա էլ հուշում է, որ այս պահին հայկական դիվանագիտությունը առավել քան անթերի պետք է գործի: Սա, իրոք, պատմական շանս է եւ շատ ցավոտ կլիներ այն կորցնելը: Մյուս կողմից էլª Անկարայում նույնպես շատ է խոսվում, թե վերջապես պետք է ձերբազատվել պատմական այդ ժառանգության բեռից, որը քարի պես միշտ էլ կհայտնվի Թուրքիայի ճանապարհին: Եվ նույնիսկ կան խոսակցություններ, որ այդ հարցով Անկարան փորձում է ստանալ Մոսկվայի միջնորդությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ