Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ`ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՄԱՍԻՆ. « ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՄԵՂՔԸ, ԲԱՅՑ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՄԵՂԱՎՈՐԻՆ»

Արխիվ 12-16

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ`ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՄԱՍԻՆ.

«ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՄԵՂՔԸ, ԲԱՅՑ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է

ՄԵՂԱՎՈՐԻՆ»

 

 

Հայազգի մեգաաստղ Քիմ Քարդաշյանը թեեւ Հայաստանում չէ, բայց նրա  ու նրա թողած ազդեցության մասին խոսակցությունները չեն դադարում: Ավելին, մի խումբ «ազգասերներ» Քիմ Քարդաշյանի դեմ ցույց կազմակերպեցին, որը, կարելի է ասել, տապալվեց Քարդաշյանին քննադատողները նրան համարում են պոռնոաստղ, որը  խայտակառում է հայ կնոջն ու հայ ազգը` նրան մեղադրելով տարատեսակ մեղքեր գործելու համար:  «Իրավունքը» Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանից  պարզեց` ինչ տվեց Քիմ  Քարդաշյանի այցը  ինչ տվեց Հայաստանին ու Հայոց ցեղասպանությանը: «Ես փոքր մարդ եմ, որ գնահատական տամ: Չեմ էլ պատրաստվում գնահատական տալ: Չեմ էլ  պատրաստվում  որեւէ մեկին պիտակավորել: Եկեղեցին մերժում է մեղքը, ընդունում մեղավորին»,- ասաց  եպիսկոպոսը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ու Հայաստանի վրա Քարդաշյանի այցի ազդեցությանը, հոգեւորականը չցանկացավ դրական կամ բացասական գնահատական տալ, քանի որ հարցը լիարժեքորեն չի ուսումնասիրել. «Որքան գիտեմ, նրա այցը  մեծ ձեւով  է լուսաբանվել  համաշխարհային  մամուլում: Ցեղասպանության  ճանաչումը եղած-վերջացած իրողություն է: Միջազգային հանրությունը գիտի այդ մասին: Պետք  է պայքարել մերժողականության դեմ, որը միայն երկու է  մերժում` Թուրքիան ու Ադրբեջանը: Նաեվ պետք է մտածել, որ խնդիրը տեղափոխվել է  իրավական դաշտ: Ինքն էլ նպաստեց, որ խնդրի մասին եւս մեկ անգամ տեղեկանան»:

Եպիսկոպոսի խոսքով` ցանկանում է, որ մարդիկ վերադառնան եկեղեցի,   իրենց արմատներին, արժեքներին: Եթե այդ անձը փորձել է վերադառնալ արժեքներին,  իր արմատներին, մկրտեց իր երեխային, ողջունելի է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ