ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ «ԱԿԱՄԱ ԿԻՍԱՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՍՏԱՑԱՎ»
Արխիվ 12-16ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ «ԱԿԱՄԱ
ԿԻՍԱՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՍՏԱՑԱՎ»
Գեներալ Մանվել Գրիգորյանը Երուսաղեմ է մեկնել ոչ պաշտոնական այցով, չնայած, ինչպես iravunk.com-ի հետ զրույցում ասաց գեներալի օգնական Վարդան Վարդանյանը.«Գեներալը Երուսաղեմ է մեկնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երուսաղեմի հայ համայնքին նվիրելու խաչքար: Այցը պաշտոնական բնույթ չէր կրում, բայց ակամա, որոշակիորեն կիսապաշտոնական բնույթ ստացավ»:
Նշենք, որ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, Զորավար Մանվել Գրիգորյանը եւ գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը երկուշաբթի օրը մեկշաբաթյա այցով մեկնել էին Երուսաղեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
