Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՍԵՐ ՈՒ ԳՈՒՅՆԵՐԻ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՆ (ֆոտոշարք)

Արխիվ 12-16

ՍԵՐ ՈՒ ԳՈՒՅՆԵՐԻ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՆ (ֆոտոշարք)

 

ԱՄՆ-Ի DOLBY -ի կինոթատրոնում օրերս կայացել է ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻ մենահամերգը, որը նախորդներից տարբերվել է շքեղ լուսավորությամբ` համերգի ընթացքում գրեթե տեղի է ունեցել գույների հրավառություն: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ հենց երգչից.

- Համեստություն չանելով ասեմ, որ համերգիս ամեն մի մանր դետալ, սկսած շոուի մանրամասներից, տեխնիկայից մինչեւ հագուստ ու լուսավորություն, եղել է իմ մտահղացմամբ: Գուցե այդ հարցում օգնեց այն, որ երգիչ լինելուց զատ համակարգչային դիզայների մասնագիտություն ունեմ: Ամեն ինչ նախապես պլանավորված է եղել: Բոլորովին նոր համերգային ծրագրով եմ հանդես եկել` կատարել եմ ժողովրդական երգ, եղել է «ՀԱՅԱՍՏԱՆ» երգի պրեմիերա, զուգերգեր, ինչպես նաեւ համերգի համար Երեւանից ժամանել էր դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով ներկայացավ Անուշավան պապի կերպարով:


- Հարութ, բավականին ծանր, պատասխանատու գործ է մենահամերգ ունենալը, ովքե՞ր էին Ձեզ քաջալերում, ոգեւորում: Հատկապես, որ ԱՄՆ-ում չափազանց դժվար է մենահամերգ կազմակերպելը, որը կապված է նաեւ ֆինանսական ահռելի ծախսերի հետ:


- Արդեն 26 տարի այստեղ եմ ապրում եւ գիտեի ժողովրդի կողմից սեր կա դեպի իմ երգարվեստը, այդ էլ ինձ ուժ էր տալիս, ոգեւորում, որ չընկճվեմ դժվարությունների առաջ, առավել եւս, որ իմ գործը սիրով ու սրտանց եմ անում: Չեմ դժգոհում, իմ կողքին կան մարդիկ, ովքեր օգնում են ինձ, թեեւ վերջին խոսքը միշտ իմն է լինում: Դժվարությունների դեպքում կային մարդիկ, որոնց վրա կարող էիր հույս դնել, հենվել: Իհարկե, կան մարդիկ, որ դժվարությունների դեպքում հենվում եւ վստահում եմ, նրանք իմ ծնողներն են, եղբայրներս, մտերիմ մարդիկ: Սակայն, իմ ամենամեծ հույսը եւ հենարանը Աստված է, ով մեզ հետ է ուրախ թե տխուր պահերին:


- Հանդիսատեսի շարքերում եղել են նաեւ օտարազգիներ…

- Համերգը կայացել է հայտնի DOLBY -ի կինոթատրոնում, ինձ հետ զուգերգով ելույթ են ունեցել օտարազգի երգչուհիներ եւ բնական էր, որ դահլիճում կային իսպանացիներ, մեքսիկներ… Պիտի ասեմ, որ սպասումներս` համերգի հետ կապված, լիարժեք իրականացան: Իսկ մենահամերգիս տեսագրությունը շուտով կլինի նաեւ համացանցում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ