ՍՊԱՆՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ «ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԷՐ ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»
Արխիվ 12-16ՍՊԱՆՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ «ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԷՐ ԵԿԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆ»
Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերված գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած նախկինում դատված 51-ամյա Հայկարամ Գրիգորյանը «մեկ ամիս առաջ էր եկել Հայաստան, նա գրեթե տարվա մեծ մասը լինում է ՌԴ-ում` այնտեղ զբաղվում է եղբոր բիզնեսներով»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Արեւիկ գյուղի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը, քանի որ սպանված տղամարդը գրանցվսծ է եղել հենց այս գյուղում, որտեղ ուներ նաեւ տուն եւ հողամաս:
Գյուղապետը դժվարացավ ասել, թե ինչը կլինի իր սպանության պատճառը, քանի որ գյուղապետի խոսքով.
- Հայկարամը շատ անմիջական, բոլորի նեղ օրին հասնող մարդ էր, ինչպես եւ իր եղբայրը: Բոլորս ապշած ենք կատարվածով, ոչինչն հստակ դեռ հայտնի չի: Նա ոչ ոքի հետ խնդիներ չի ունեցել, բոլորին միշտ փորձել է օգնել, բացարձակ հանելուկ է իր սպանությունը: Հայկարամը ապրում էր բարեկեցիկ, ապահովված կյանքով:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 01:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է նախկինում դատված 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած: Նրա մարմինն ամբողջությամբ արյունոտ է եղել: Կատարվում է քննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
