Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ

Արխիվ 12-16

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ԱՊՐԻԼԻ 24-

ԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ

 

Վերջին օրերին «Իրավունքի» աշխատակիցները մայրաքաղաքի գրեթե բոլոր կամուրջների վրա նկատել է իրավապահների, որոնք խաչաձեւ հսկում են կամուրջները: Տարածված լուրերի համաձայն` անվտանգության  հսկողության մեծացումն  նախ արվում է, որպեսզի  Հայոց ցեղասպանության 100-ամյակը  անցնի առանց որեւէ միջադեպի, ինչպես նաեւ իրավապահները փորձելու են կանխել ինքնասպանությունները, որոնց թիվն ավելացել է:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից «Իրավունքը»  պարզեց` իրավապահների այս  հսկողությունը ապրիլի 24-ով` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով պայմանավորվա՞ծ է:  «Ընդհանուր ծառայություն է կատարվում: Դուք ասացիք` ապրիլի 24-ին ընդառաջ: Մենք հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց Մալխասյանը:

Ինչ վերաբերում է ինքնասպանությունները կանխելու մասին լուրերին, ոստիկանության ներկայացուցիչն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ` ինչ լուրեր են պտտվում: Ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ