«ՄԵՆՔ ԴԵՌ ԳԱԼՈՒ ԵՆՔ...»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԴԵՌ ԳԱԼՈՒ ԵՆՔ...»
Ապրիլի 28-ին «Երկաթ» մշակութային ակումբում տեղի կունենա «Մենք դեռ գալու ենք» գրական-երաժշտական երեկո`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման կազմակերպիչ, «Զորավար» հիմնադրամի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ խոսքով`միջոցառումը նվիրված է այն կորցրած բանաստեղծներին, ժողովրդին եւ հերոսներին, ովքեր կարողացել են ապացուցել, որ մեծ կորստից հետո վրեժխնդրությունը երբեք չի կարող մարել.«Թուրքերը նախատեսել էին հայրենզրկելով ոչնչացնել մի ամբողջ ազգ, սակայն նրանք չարաչար սխալվեցին, քանի որ մենք այսօր կանք եւ ունենք պետականություն: 1921 թվականի Սողոմոն Թեհլերյանի հնչեցած կրակոցը տվեց այն հարցի պատասխանը, որ բոլոր նրանք, ովքեր կազմակերպցեին եւ իրականցրեցին Հայոց ցեղասպանությունը, դատապարտվելու են»,-նշեց Տ. Պետրոսյանցը: Ըստ նրա`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ստեղծվել է «Սողոմոն Թեհլերյան» հուշամեդալ, որի երկու երեսին էլ գրված է «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ» եւ պատկերված է Ս. Թեհլերյանի նկարը: Միայն մեդալին ամրացված ժապավենի գույներն են տարբեր`կարմիր, սպիտակ եւ դեղին. Այդ հուշամեդալներով միջոցառման ժամանակ կպարգեւատրվեն մի շարք հայ հերոսներ. «Կարմիր ժապավենով հուշամեդալը, որը խորհրդանշում է մեր վրեժը, հետմահու կտրվի «Նեմեսիս» գործողությունն իրականացրած անձանց, ընդհանուր թվով 15 հոգու: Հուշամեդալը համապատսխան որոշման հետ միասին ի պահ կտրվի Հայոց ցեղասպանության թանգարանին»,-ընդգծեց Տ. Պետրոսյանցը եւ ավելացրեց, որ դեղին ժապավենով հուշամեդալով կպարգեւատրվեն կյանքը խորբհրդանշող եւ կյանքի համար պայքարող ԱՍԱԼԱ-ի մարտիկները, մեդալը կամրացվի նրանց դրոշին.«Իսկ ահա սպիտակ ժապավենով մեդալը կշնորհվի մեր կողքին ապրող այն հերոսներին, ովքեր մասնակցել են հայերի վրեժխնդրությանը: Կարծում եմ, որ այս ամենով մենք արժանին ենք մատուցելու նրանց»,-շեշտեց պարոն Պետրոսյանցը:
«Երկաթ» մշակութային ակումբի խմբագիր Սիլվա Կարապետյանի բնորոշմամբ նախատեսված միջոցառումը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեծ իրադարձություն.«Այդ իրադարձությունը հիմնականում ուղղված է մեր երիտասարդությանը, որի մի մասն այսօր ապրում է կեղծ արժեքներով, իսկ մի մասը պատվաստվում է ցեղասպանված ազգի բարդույթով: Մեկ անգամ եւս ուզում եմ բոլորին հիշեցնլ, որ մենք երբեք զոհ չենք, զինվոր ազգ են, որը միշտ վերածնվում է եւ այդ մենք հերթական անգամ կապացուցենք ապրիլի 28-ին »:
Նշենք, որ միջոցառման ընթացքում ելույթ կունենան երիտասարդ կատարողները, որոք կկատարեն հին ու նոր հայրենասիրական երգեր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
