Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՔԱՂԱՔԱԳԵՏԸ` ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ. «ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ` ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆ ԼԻՆԻ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԳԵՏԸ` ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ. «ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ` ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆ ԼԻՆԻ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏ»

 

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանին այսօր «Իրավունքը» խնդրեց անդրադառնալ  ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությանը, որն առնչվում է Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրին: Լեւոն Շիրինյանից պարզեցինք` արդյոք պարտադիր է, որ հռչակագիրը համընկնի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ:

Հիշեցնենք`  պատգամավորը հայտարարել էր, որ  համահայկական հռչակագիրը  նույնական չէ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ:  Իսկ «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնելով իր հայտարարությունը  պատգամավորն ասել էր. «Համահայկական հռչակագիրը  ոչ թե ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգն է, այլ վերպետական փաստաթուղթ»:

Քաղաքագետի խոսքով` պարտադիր չէ, որ Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագիրը նույնական լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ: «Հռչակագիրը պիտի տարբեր լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ, հակառակ դեպքում այն կընկալվեր ԱԳՆ-ի փաստաթուղթ: Բայց չի էլ կարող հեռու լինել  մեր արտաքին քաղաքական օրակարգից: Ինչքան էլ վերպետական լինի,  փաստաթուղթը ստեղծվել է  պետական մարմինների կողմից: Հետեւաբար, նա չի կարող ազդել պետական քաղաքականության վրա»,- ասաց  նա:

Ինչ վերաբերում է պատգամավորի` «վերպետական փաստաթուղթ» բառակապակցությանը, Ֆարմանյանը ցանկանում է ասել, որ հռչակագիրը ՀՀ ԱԳՆ-ի փաստաթուղթը չէ: «ՀՀԿ  խմբակցությունը պետք է ասի, որ սա Ֆարմանյանի անձնական կարծիքն է, ոչ թե խմբակցության»,- եզրափակեց Շիրինյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ