Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

Հ. Նաղդալյան. «ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՐԳԵԼ ՍԽՐԱՆՔԸ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԵԼՈՎ՝ ՍՓՌՎԵՑԻՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արխիվ 12-16

Հ. Նաղդալյան. «ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՐԳԵԼ ՍԽՐԱՆՔԸ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԵԼՈՎ՝ՍՓՌՎԵՑԻՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

 

Երեկ  ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում տեղի է ունեցել «Հիշում եւ պահանջում եմ» խորագրով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ՌԴ Պետդումայի փոխնախագահ ՆԻԿՈԼԱՅ ԼԵՎԻՉԵՎԸ , ՌԴ դաշնության խորհրդի սենատորներ, Պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ,  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, մշակութային եւ հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ:

Հուշերեկոյին ելույթ է ունեցել նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ներկայացրել է  1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության վերաբերյալ անժխտելի պատմական փաստեր` ընդգծելով մեր ժամանակներում մարդկության հանդեպ ոճրագործությունների դեմ պայքարում քաղաքակիրթ միջազգային հանրության համախմբման կարեւորությունը` մասնավորապես նշելով.  «Ցեղասպանության կանխարգելումն այն նպատակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը: Մենք որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն ցեղասպանությունների ճանաչման եւ կանխարգելման միջազգային պայքարում, ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության վերհաստատման հարցերում»:

Հ. Նաղդալյանն իր ելույթում դիմեց ողջ աշխարհի հանրությանը` կոչ անելով հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերին` հայերի հետ միասին ոգեկոչելու 1,5 միլիոն նահատակների հիշատակը, ովքեր նույնիսկ գերեզման  չունեցան  իրենց հայրենիքում. «Կոչ ենք անում հարգել սխրանքը նրանց, ովքեր հրաշքով փրկվելով՝ սփռվեցին ամբողջ աշխարհում ու ուժ գտան կյանքը շարունակելու, կարողացան ապրել ու զավակներ ունենալ` պահպանելով իրենց գենն ու լեզուն, ինքնությունն ու գոյությունն աշխարհում: Մենք երախտապարտ ենք այն օտարազգիներին , ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ փրկում էին հայ որբերին մահից, թուրքանալուց, սովից, ապահով տանիք ու ջերմություն էին տալիս նրանց: Մենք նաեւ մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում պայքարում են հանուն ինքնության պահպանման, հանուն խաղաղության՝ իրենց երկրի ու իրենց զավակների ապահով կյանքի»:

Տիկին Նաղդալյանն իր երախտիքի խոսքն է ուղղել նաեւ այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ոճիր. «Մենք կարեւորում ենք Ռուսաստանի խորհրդարանի, Եվրախորհրդարանի եւ ազգային մյուս խորհրդարանների ընդունած բանաձեւերը` իբրեւ ներկայացուցչական մարմնի գնահատական, որ արտահայտում է ժողովուրդների հավաքական կամքն՝ ընդդեմ ցեղասպանության եւ ժխտողականության»:

Ամփոփելով խոսքը` ԱԺ փոխխոսնակը համայն մարդկությանը ակտիվ քաղաքացիական դիրքորոշման կոչ է արել. «Մեր օրերում նույն ցեղասպանությունն է, ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը: Միայն միասին կարող ենք դառնալ մեր զավակների խաղաղ կյանքի ու մեր պետությունների խաղաղ գոյակցության երաշխիքը»:

Հավելենք, որ «Հիշում եւ պահանջում եմ»  խորագիրը կրող  մոսկովյան հուշերեկոն ամփոփվել է Մոսկվայի Ս.Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի բեմադրած «Արմենիադա» ներկայացմամբ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ