Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ՊԱՐԱԴՈՔՍ

Արխիվ 12-16

ՊԱՐԱԴՈՔՍ

Երկու մետրանոց Ռիվասը Հայաստանում մնաց մետրուկեսանոց Քարդաշյանի ստվերի տակ:


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ`
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ


Երբ կհոգնես, կգազազես աշխարհից,
Դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից...


% % %
ԵԼՔԸ ԳՏԱՆ

ՏՄՊՊ-ից հայտնում են, որ այսուհետ ամիսը մեկ անգամ Քարդաշյանին հրավիրելու են Հայաստան, որ ժողովուրդը մոռանա թանկացումները:


% % %
ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԸ

"Ֆեյսբուքի" վերլուծաբանները վերլուծելով Քարդաշյանի դեմ իրականացվող սեւ PR-ը` Հայաստանում հայտնաբերել են, որ այն հիմնականում իրականացրել են Քարդաշյանի բնագավառում չկայացածները:


% % %
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնից հայտնում են, որ Քարդաշյանի ամուսնու` Քանյե Վեսթի Կարապի լճում կազմակերպած ոտնլվայի արարողության հետ իրենք կապ չունեն:


ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ 100 ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸ 5 ՕՐՈՒՄ ԱՐԵՑ


ՀՅԴ Բյուրոյից հայտնում են, որ հաշվի առնելով Քիմ Քարդաշյանի հեղինակությունն աշխարհում, որոշել են Հայ Դատի գործով զբաղվող Կիրո Մանոյանին փոխարինել նրանով:


% % %
ՕԵԿ-ԻՑ ԲԵԹԱՐՆ ԷԼ ԿԱ

Ըստ ԲՀԿ-ից անկախացած պատգամավորների` ՀՅԴ-ն այնքան վարկաբեկված կուսակցությունն է, որ ԲՀԿ-ից դուրս եկածները նույնիսկ չեն քննարկել այդ կուսակցությանն անդամագրվելը:


% % %
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կորած բիոզուգարանների ուսումնասիրությունը վստահել են Իշխան Զաքարյանին, քանի որ նա դեռեւս Սպորտկոմիտեի նախագահ եղած ժամանակներից բիոզուգարանների վարձակալության հարուստ փորձ ունի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ