Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԼԵՇՄՈԲԸ ՑՆՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԼԵՇՄՈԲԸ ՑՆՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԸ

Օրերս Բրյուսելի սրտում մեծ ֆլեշմոբ է տեղի ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչի մասին "Իրավունքը" զրուցեց Բելգիայում հայտնի "Հայք" պարախմբի մենապարող, դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով վերոնշյալ միջոցառման գլխավոր դերակատարներից մեկն էր.
"Ֆլեշմոբի գաղափարն ու կազմակերպումը "Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման" հասարակական կազմակերպությանն էր, որի հետ համագործակցում էին "Բելգիայի միացյալ հայեր" խումբը եւ մեր տաղանդավոր երիտասարդությունը, որն այսօր մեծ շարժիչ ուժ է բելգիական հայ համայնքում: Ֆլեշմոբի հիմնական նպատակն էր` օտարերկրացիներին տեղեկացնել Մեծ եղեռնի մասին, իսկ մեր  հայրենակիցներին համախմբել ապրիլի 24-ին Բրյուսելում կայանալիք հիշատակի եւ պահանջատիրության քայլերթին: JOINUS-ը, որը ստեղծեցինք, արդեն այսօր մեծ ճանաչում է ձեռք բերել սփյուռքում, որի գլխավոր նպատակն է` բոլոր երկրներում ապրիլի 24-ին մեծ բազմություն դուրս բերվի փողոց":
Թե ինչպիսի ազդեցություն ունեցավ ֆլեշմոբը օտարերկրացիների վրա, հատկապես երբ հնչեց հայկական երաժշտություն ու բելգիահայ երիտասարդությունը պարեց "Բերդը", Ս. Սիմոնյանը նշեց. "Օտարերկրացիների մոտեցումը, իրոք, շատ ոգեւորիչ էր: "Արցախ" երաժշտության ներքո հնչած կատարումն ուղղակի ցնցել էր մարդկանց: Լսեցինք շատ մեծ գովասանքի խոսքեր: Ի դեպ, պարողների մեջ նույնիսկ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր շատ վարպետորեն կատարեցին իրենց վրա դրված առաջադրանքը: Այս պահին արձագանքը շատ մեծ է բոլորի մոտ եւ ոգեւորիչ: Տարբեր տեղերից ստանում ենք շնորհավորանքներ եւ պատրաստակամություն` ապրիլի 24-ին իրենց օտարերկրացի ընկերների հետ ներկա գտնվել քայլերթին: Այնպես որ, սպասենք մինչեւ ապրիլի 24-ը` հաջորդ անակնկալին":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ