Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

"ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՍ ՔԻՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՅՑԵԼԵՑ"

Արխիվ 12-16

"ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՍ ՔԻՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՅՑԵԼԵՑ"

Չորս օր Հայաստանում շրջագայող Քիմ Քարդաշյանին Գյումրիում հատկապես սպասում էր Քարտաշյանների ընտանիքը, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ: Սակայն ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այդպես էլ այցի չգնաց իր ազգականներին: Եվ ահա Քարտաշյանների գյումրեցի ազգականներից ¥եթե իհարկե դա համապատասխանում է իրականությանը, թոշակառու ՌԱՖԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում սրտնեղեց.
-Փոխարենըª այդ նույն թաղամասում մեկ այլ տուն այցելեց. այնտեղ եղել է Քարտաշյանների պապական տունը: Տան փակ դարպասը մի քանի ժամով բացվեց, Քիմ Քարդաշյանի նկարահանումների ավարտից հետո կրկին փակվեց: Նա կարճ ժամականով եղել է այն կիսավեր տանը, որտեղ նախկինում ապրել է իր պապը: Սակայն, մեզ` ողջ մնացած ազգականներիս, Քիմն այդպես էլ չայցելեց, չիմացանք էլ, թե ինչն էր պատճառը:
Ապա անդրադառնալով Քարդաշյանների ընտանիքի ծագմանը` հավելեց.
- Քարդաշյանների տոհմի մի մասն ապրել է Կարսի մարզում, մի մասն էլ` Կարինում: Կարսի մարզի Կարակալա գյուղում գտել ենք Քարտաշյանների հետքերը: Քիմ Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչեւ Ցեղասպանությունը, սակայն մյուսները, ովքեր մնացել են եւ փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր կոչվում: Գյումրիում Քարտաշյաններ կան, ովքեր հեռավոր բարեկամներ են հայտնի Քարդաշյանների հետ:

ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ "ՈՉ ԷԼ ԱՂ ՈՒ
ՀԱՑՈՎ ԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ"

Քարդաշյան քույրերի` Գյումրի այցելության մանրամասները մեզ ներկայացրեց Գյումրիի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ով չնայած չէր հանդիպել ամերիկյան հեռուստաստղին, բայց.
- Անկեղծ ասած, ես չեմ դիմավորել, ասեմ, որ ոչ էլ աղ ու հացով են դիմավորել: Մենք իրենց ծրագիրն էլ չգիտեինք: Տեղյակ եմ, որ այցելել են եկեղեցի, հետո` իրենց պապի բնակարան:
- Եկեղեցում տհաճ միջադեպ եղավ, երբ Քիմի անվտանգության աշխատակիցները փորձել են փակել եկեղեցու դռները, իսկ Սրբազանը թույլ չէր տվել: Կան խոսակցություններ, թե դրանից նեղվածª Քարդաշյանները կիսատ թողեցին Գյումրիի իրենց ծրագիրն ու վերադարձան Երեւան:
- Կասեմ, որ Աջապահյանը սխալ չի վարվել, որովհետեւ չի կարելի եկեղեցու դռները փակել, անկախ նրանից, թե ով է եկեղեցում. առհասարակª եկեղեցու դուռը չեն փակում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ