Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԵՐԲ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿԸ ԱՆՕԳՆԱԿԱՆ Է ԹՈՂՆՈՒՄ "ԱՐՅԱՆ ՄԵՋ ԹԱԹԱԽՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ"

Արխիվ 12-16

ԵՐԲ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿԸ ԱՆՕԳՆԱԿԱՆ Է ԹՈՂՆՈՒՄ "ԱՐՅԱՆ ՄԵՋ ԹԱԹԱԽՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ"

Մարտի 20-ի երեկոյան սուր կտրող-ծակող գործիքով գլխի եւ որովայնի շրջանում վնասվածքների պատճառով Արտաշատի ոստիկանության բաժնից կանչ է գրանցվել Արտաշատի "Շտապ օգնությունում":
Թեւեւ բժիշկները ժամանակին եկել են, բայց ինչպես մեզ հետ զրույցում ասաց արդեն քրեական գործով տուժող, "Իրավունք" թերթի Արարատի մարզի թղթակից Երվանդ Գալստյանը. "Արտաշատի Շտապ օգնության բժիշկ Վահե Ջիվանյանը բժշկին ոչ հարիր` կոպիտ եւ անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել, այն դեպքում, երբ ես գտնվում էի ոստիկանության բաժնում` ամբողջովին արյան մեջ թաթախված: Մասնավորապես, բժիշկ Ջիվանյանը, որը հետագայում փաստեցին նաեւ "Արմենիա" բկ-ի շտապ օգնության բժիշկների տված փաստաթղթերը, բառի բուն իմաստով, չի կատարել իր բժշկական պարտքը` ինձ թողնելով անօգնական, արյան մեջ թաթախված վիճակում: Վերջինս հարկ չի համարել նույնիսկ մշակել գլխիս շրջանում ստացած վնասվածքներս, իսկ տեղեկանքի մեջ նշել է, որ ոչ մի լուրջ վնասվածք չկա: Այնինչ նույն օրը` ժամը 10-ի սահմաններում դիմել եմ "Արմենիա" բկ, որտեղ բժիշկները` վնասվածքներս զննելիս ախտորոշել են "պոլիտրավմա, կտրված, ծակած վերքեր գլխի եւ մարմնի շրջանում, գլխուղեղի ցնցում":  
Ստացվում է, որ իզուր չե՞ն խոսակցություններն այն մասին, որ Արտաշատի հիվանդանոցում հաճախ են նման անպատասխանատու բժիշկների պատճառով, իրենց դիմած հիվանդները հետագայում կանգնում ավելի լուրջ առողջական խնդիրների առաջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ