Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ "ՍԱՐԵՐ ՉԵՍ ՇԱՐԺԻ". ԼՈՒՐՋ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ "ՍԱՐԵՐ ՉԵՍ ՇԱՐԺԻ". ԼՈՒՐՋ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ


Մեկ տարի առաջ` ապրիլի 13-ին, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող թեկնածուին` Հովիկ Աբրահամյանին, ով մինչեւ այդ գլխավորում էր երկրի խորհրդարանը:
Վարչապետ Աբրահամյանը պաշտոնը ստանձնեց մի ժամանակահատվածում, երբ երկրում բազմաթիվ քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրներ էին կուտակվել, մյուս կողմից` արդեն իսկ նշմարվում էին Ռուսաստան-Արեւմուտք առճակատումն ու դրա հետեւանքները:
Հասկանալի է, որ նախագահը, տիրապետելով իրավիճակին, լավագույնս գիտակցում էր, թե ինչպիսի բարդ ժամանակահատված է բաժին հասել Հովիկ Աբրահամյանին, եւ ինչպիսի պատասխանատվություն է դրվում վերջինիս ուսերին:
Դժվար էր ստեղծված իրավիճակում գնալ այնպիսի ճանապարհով, որը կարճ ժամանակահատվածում կտրուկ փոփոխությունների կհանգեցներ, մյուս կողմից կուտակվել էին հարցեր, որոնք արագ լուծումներ էին պահանջում:
Օպերատիվ խնդիրների լուծումը վարչապետն սկսեց կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխություններից, ինչի արդյունքում կրքերը հանդարտվեցին: Ապա վարչապետը հանդիպումների, խորհրդակցությունների շարք սկսեց քաղաքական-հասարակական տարբեր ուժերի, քաղաքական գործիչների, գործարարների հետ, որի նպատակն էր բոլոր ռացիոնալ գաղափարներն "աշխատեցնել" հանուն տնտեսության զարգացման:
Վաղուց կուտակված խնդիրներից էր պետական համակարգի աշխատավարձերի բարձրացման հարցը, քանզի այն ոչ միայն սոցիալական առումով էր կարեւոր, այլեւ անհրաժեշտություն էր համակարգից "ուղեղների"` դեպի մասնավոր հատված արտահոսքը կասեցնելու համար. իսկ բարձրացումն իսկապես էական էր:
Ի դեպ, պետական համակարգի ներկայացուցիչների համար պետությունը բնակարանաշինության մի քանի կարեւոր նախաձեռնություն է իրականացնում, որը շատ կարեւոր է համակարգում աշխատող մասնագետների սոցիալական պայմանների բարելավման տեսանկյունից:
Վարչապետը, կարեւորելով տարածքների համաչափ զարգացման անհրաժեշտությունը (դեռ տարածքային կառավարման նախարար աշխատելու տարիներից Հ. Աբրահամյանը բավականին լավ տիրապետում է մարզային խնդիրներին), ձեռնամուխ եղավ մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանը, որոնց թվում հատկապես կարեւոր են սահմանամերձ համայնքների հետ կապված նախաձեռնությունները:
Մի կողմից պետությունը հարկերից ազատեց սահմանամերձ 31 համայնքներին, այնտեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը դարձնելով անչափ բարենպաստ, միաժամանակ իր վրա վերցրեց կոմունալ ծախսերի 50%-ը: Ավելի ուշ այդ համայնքները ներկայացնող եւ պետական բուհերում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների ուսման վարձերը եւս հատուցվեցին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիները սակավաջուր էին ու մեծ խնդիր էին առաջացնում գյուղատնտեսության համար, իսկ Սեւանից ջրառի իրականացումը բնապահպանական ռիսկեր էր առաջացնում, կառավարությունը ձեռնամուխ եղավ երկրի տարածքում խոշոր ջրամբարների կառուցմանը: Այս պահին աշխատանքները դեռեւս նախագծման փուլում են, սակայն մի քանի տարի հետո գյուղատնտեսությունը վերջնականապես կապահովագրվի բնության անակնկալներից:
Գյուղատնտեսության զարգացումն այսօր կառավարության գերակայություններից է, եւ պատահական չէ, որ այս ոլորտում պետությունը բավականին մեծ աշխատանք է տանում: Գյուղատնտեսական վարկերի 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը. դրանից բացի, գործադիրը գյուղացիներին օգնում է ինչպես սերմերի ու թունաքիմիկատների, այնպես էլ էժան դիզվառելիքի ձեռքբերման հարցում:
Երիտասարդների, հատկապես նոր ընտանիք կազմողների համար հիմնական խնդիրներից է բնակարանի ձեռքբերումը: Այս նպատակով կառավարությունը ձեռնամուխ եղավ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությանը, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին, կառուցապատողից նորակառույց գնելու դեպքում, աշխատավարձից բյուջե գնացող եկամտահարկն ուղղել հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանը:
Առողջապահության ոլորտում առանձնակի կարեւոր է սրտի անհետաձգելի վիրահատությունները քաղաքացիների համար անվճար դարձնելը: Ըստ էության, կառավարությունն այս ծրագրերով "կյանք" է նվիրում բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն սոցիալական խնդիրներ ունեն ու չեն կարող իրենց նման հաճույք թույլ տալ, այլեւ առհասարակ բոլորին: Բյուջեից 500 մլն դրամ է ուղղվել այս ծրագրի իրականացմանը, սակայն անհրաժեշտության դեպքում այդ թիվը կաճի:
Սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից եւս անցնող տարին բարեհաջող էր. հունվարին սոցիալական տարբեր խմբերին հատկացվող վճարներն ավելացան:
Սա վարչապետ Աբրահամյանի պաշտոնավարումից հետո իրականացված նախաձեռնությունների ոչ ամբողջական ցանկն է, որոնց իրականացումը դրական ազդեցություն է ունեցել հասարակության լայն զանգվածների վրա:

ԺՈՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ