ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ "ԿԱՐԾԵՍ ՍԿՍԵԼ ԵՆ ԿԾԻԿԸ ԲԱՑԵԼ"
Արխիվ 12-16Հինգ տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով օրերս հարցաքննվել են "մի շարք ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Շուտով շատ լուրջ փաստեր ի հայտ կգան, սակայն ես առայժմ զերծ եմ մնում ավել ինֆորմացիա տրամադրելուց, որպեսզի չխանգարեմ նախաքննությանը, հազիվ գործը, կարծես, տեղից սկսել է շարժվել",- այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց սպանված փոխոստիկանապետի հայրը` ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ:
-Ժամանակին ձայնագրություն էի հրապարակել լրատվամիջոցներով, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են սպանությունը "ուրիշի գլխին սարքելու" եւ հանցանքը նրան վերագրելու մասին: Սպասում էի, որ գոնե տեսանյութի հրապարակումից հետո գործը նոր ընթացք կստանա, որովհետեւ այնտեղ պարզ խոսվում է, որ գործը սարքված է: Տեւական ժամանակ որեւէ շարժ չկար, բայց կարծես սկսել են կծիկը բացել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
