Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՄՈՏ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳԵՐԻՇԽՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՄՈՏ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳԵՐԻՇԽՈՒՄ»


Պատմական բացառիկ իրադարձություն տեղի ունեցավ կիրակի օրը` Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ պատարագին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բացի այն, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, առաջին անգամ Հռոմի պապը` Ֆրանցիսկոսը, Հայոց մեծ եղեռնը անվանեց «ցեղասպանություն»` իր հայտարարությամբ ցնցելով աշխարհը: Դարակազմիկ այս իրողության ու դրան հաջորդող հետեւանքների եւ արդյունքների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:


«ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ
ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՀԱՏՈՒԿ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»


-Պարոն Սաֆրաստյան, ըստ Ձեզ, Հռոմի պապի վերոնշյալ հայտարարությանը ինչպիսի՞ գործընթացներ կհաջորդեն:
– Քաղաքական առումով հետեւանքները կարող են լինել հետեւյալը. առաջինը, որ դա աննախադեպ խթան կհանդիսանա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար ողջ աշխարհում եւ կարագացնի այդ գործընթացը: Եվ մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Հռոմի պապը ցուցաբերեց հոգեւոր առաջնորդին հատուկ վճռականություն, ինչպես որ պետք է լինի իսկական հոգեւոր առաջնորդը: Նա շատ հստակ ձեւակերպումներ տվեց` Հայոց ցեղասպանության հետ կապված` բնութագրելով այն 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, եւ համարելով այդ հանցագործությունը 20-րդ դարի երեք ամենամեծ հանցագործ քաղաքականություններից մեկը` ստալինիզմի եւ հիտլերիզմի կողքին: Մինչդեռ, նման հստակ հայտարարություններ շատ երկրների ղեկավարներ խուսափում են տալ: Կարծում եմ` նրանք Հռոմի պապի այս հայտարարությունից հետո կարող են ամոթ զգալ գոնե եւ ավելի հստակ դիրքորոշում ցուցաբերել Հայոց ցեղասպանության նկատմամբ:
– Ի դեպ, հենց նույն օրը թուրքական մամուլում հրապարակվեց, որ Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաշացին հետ է կանչվել Անկարա: Արդյո՞ք սա կարող է Վատիկան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների խզում համարվել:
– Կարեւոր չէ խզումը, այլ կարեւորն այն է, որ, փաստորեն, Թուրքիայի արձագանքը ջղաձիգ էր: Մինչեւ հիմա մենք բնութագրում էինք, որ թուրքական վերնախավի մոտ խուճապային տրամադրություններ են գերիշխում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին` հատկապես այս վերջին ամիսների ընթացքում,   եւ սա հերթական հարվածն էր Թուրքիային: Եվ կարծում եմ` այդ ջղաձիգ շարժումներով, Հայոց ցեղասպանության վերաբերյալ անիմաստ ու խայտառակ հայտարարություններով, որ Թուրքիան ցույց տվեց` իրենց դեսպանին հետ կանչելով եւ հրավիրելով Վատիկանի դեսպանին, որ նրանից բացատրություններ պահանջի` Թուրքիայի ղեկավարները ավելի ուժեղացրին այդ խուճապահար տրամադրությունները:  

«ՀԱՅԵՐԸ, ՈՐՈՆՔ ԲՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՊԱՏԱՆԴ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔԻՆ»

-Հռոմի պապի պատմական հայտարությունից հետո լայնորեն շրջանառվում է, թե Թուրքիայի ձեռքին մնաց միակ զենքը` Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը...
– Ես նման մեկնաբանություններ չեմ ընդունում, որովհետեւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը չի կարող զենք դառնալ թուրքական իշխանությունների ձեռքին:
– Այնուամենայնիվ, նրանք փորձեցին օգտագործել Պատրիարքությունը` ստիպելով Սուրբ պատարագ մատուցել` Դարդանելի ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների համար:
– Այստեղ պետք է ճիշտ ձեւակերպումներ տալ: Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը մեր ժողովրդի հնագույն հոգեւոր կենտրոններից մեկն է: Այն իր դերակատարումը մեր ժողովրդի պատմության մեջ շատ բարձր մակարդակով կատարել է` ե՛ւ հոգեւոր առումով, ե՛ւ մշակութային, ե՛ւ քաղաքական: Բայց այն այսօր գտնվում է թուրքական ծանր միջավայրում, ամեն րոպե ենթարկվում է իշխանությունների ճնշումներին, եւ սա հասկանալի է: Պետք է շատ զգույշ լինել եւ չդատապարտել մեր պատրիարքարանին: Իհարկե, տարբեր պատրիարքներ են եղել այնտեղ, մանավանդ այս օրերին շատ մեծ հարգանքով հիշում ենք  լուսաշնորհ պատրիարք Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանին, որն այս նույն ծանր պայմաններում, ճնշումների տակ կարողանում էր ցուցաբերել որոշակի վճռականություն: Ամեն դեպքում, կարծում եմ, որ պետք է մենք լավ հասկանանք, որ հայերը, որոնք բնակվում են Թուրքիայում, ըստ էության, պատանդ են թուրքերի ձեռքում:

«ՕԲԱՄԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ՈՒՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

-Կարո՞ղ ենք ասել, որ վերջին իրադարձությունները նպաստեցին, որ անգամ Թուրքիայում մոռանան Գալիպոլիի ճակատամարտին նվիրված իրենց հնարովի միջոցառումները:
– Ո՛չ, նրանք չեն մոռանա, այլ, ինչպես տեսնում ենք, ամեն կերպ շարունակում են իրենց անբարոյականության եւ խայտառակության վրա պնդել այն:
– Երբ Հռոմի պապն անգամ հայերի Մեծ եղեռնը որակեց որպես «ցեղասպանություն», այսքանից հետո ի՞նչ կարելի է ակնկալել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-յան հայտարարությունից:
– Նախ` չեմ կարծում, որ Հռոմի պապի հայտարարությունը Օբամայի նման պետական գործչի վրա որեւիցե ազդեցություն ունենա, եւ երկրորդ` համոզված եմ, որ նա կշարունակի այն քաղաքական գիծը, որը որդեգրել է նախագահ դառնալուց հետո ու կշարունակի ուրանալ մինչեւ նախագահ դառնալը իր իսկ արած հայտարարությունները: Ես նաեւ համոզված եմ, որ նրանք` նկատի ունեմ Օբաման եւ ամերիկյան ղեկավարությունը, տարածաշրջանում Թուրքիայի դիրքը  գնահատելիս` հաշվի են առնում այն հանգամանքը, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է եւ, իհարկե, սա ազդում է նրանց մոտեցման վրա` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Եվ եթե ի մի բերենք այս ամենը, ապա կարծում եմ, որ Օբաման կշարունակի իր ուրացման քաղաքականությունը եւ չի արտաբերի «ցեղասպանություն» բառը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ