Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Իզուր չէ, որ ՀՀ նախագահը գլխավորում է Շախմատի ֆեդերացիան: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, թեեւ զարմանալի պարադոքս է, բայց դա հենց շախմատային լեզվով ձեւակերպեց ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. "Կիսել, պատռել Աշխարհը երկու կեսի` Վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ- Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված Պատարագը: Անհամատեղելի երկու Երեւույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին` Ճեղքելով մարդկության անտարբերությունը եւ գրավելով համաշխարհային ուշադրությունը: Վատիկանում տեղի ունեցածը Հոգեւոր աշխարհը ցնցեց Վերեւից` տարածվելով գիտակցական, իդեալիստական աշխարհում: Քարդաշյանները ցնցեցին մատերիան Ներքեւից` փոթորկանման արձագանք ստանալով միլիարդավոր հետեւորդներից: Սա կոչվում է ՇԱԽ ԵՎ ՄԱՏ": Դե ինչ, իրոք անհամատեղելին համատեղվեց` հօգուտ Հայ Դատի:
Չենք կարող Քարդաշյանների այցի կապակցությամբ չհիշատակել այն զարմանալի դրվագը, որ "մեր փեսա" ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ լոգանք ընդունեց Կարապի լճում: Սակայն ամենազարմանալին դա չէ, այլ այն, որ դրանից հետո համացանցում վաճառքի դրվեց Կարապի լճի ջուրը` մեկ պոլիէթիլենե տոպրակը 100 դոլարով: Հիմա ի՞նչ, միգուցե դա դարձնենք բյուջե լցնելու միջո՞ց` հերթով մեր երկիր բերենք աստղերին, գցենք Կարապի լիճը, ջուրն էլ ծախենք: Հաստատ բյուջեի ճեղքվածքը ահագին կպակասի:
Ի դեպ, զարմանալի առաջարկություն է արել քաղաքագետ, ՀՀ վաստակավոր քցող ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ. "Մեր ընդդիմադիրները պարտավոր են ուշիուշով հետեւել այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառեցին Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը` մեծ բազմություն հավաքելու, մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Դրանք իրականում տեխնոլոգիաներ են, որոնց միջոցով հնարավոր է փոխել մարդկանց մտածողությունը, նրանց կոնսոլիդացնել գաղափարի, ակցիայի, իրադարձության շուրջ: Դրա համար մեր ընդդիմությանը պետք են նոր մտածողությամբ մարդիկ ու կրեատիվ մտածողություն: Կարճ ասած, պետք է այս ընդդիմությունը հեռանա, գա նորը": Հիմա պատկերացնո՞ւմ եք` ինչ հետաքրքիր տեսարան կլինի, եթե ասենք Լյովիկ Զուրաբյանը Զարուհի Փոստանջյանի թեւից բռնած նետվեն Կարապի լիճը, կամ, ասենք, սկսեն նկարվել "ՀՀԿ տատիի" հետ, իսկ ԲՀԿ-ի մամլո խոսնակ Վահան Բաբայանն էլ կողքից շախ տա: Անշուշտ, կյանքն ավելի ուրախ կդառնա, բայց դժվար թե դրանից մեր ընդդիմադիրների քվեներն ավելանան:
Իսկ հիմա անցնենք հակահերոսներին: Այսպես, հոլիվուդյան աստղ ՓԵՐԻՍ ՀԻԼԹՈՆԸ նախանձից, թե չգիտեմ ինչից դրդված, թուրքերենով տեսաուղերձով դիմել է թուրքերին. "Քիմը ձեր դեմ է, սակայն ես ձեր ընկերն եմ եւ սիրում եմ ձեզ": Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, հիմա այդ անձնավորությանը, որը պոռնիկ է ե՛ւ բարոյապես, ե՛ւ մարմնապես, ե՛ւ քաղաքականապես, վերաբերվեք ճիշտ այնպես, ինչպես վերաբերվեցիք Ֆիլիպ Կիրկորովին, որը իր հոր ազգությունն ուրացավ եւ ցուցադրաբար պարեց թուրքական դրոշով: Ձեր տեսադարաններից անհապաղ աղբարկղը նետեք բոլոր այն սկավառակները, ուր առկա է այդ կապիկը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ