ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ Է 100$ ԵՎ 7.000.000 ԴՐԱՄ, ԿԻՆԸ` 18.640.400 ԴՐԱՄ
Արխիվ 12-16ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ Է 100$
ԵՎ 7.000.000 ԴՐԱՄ, ԿԻՆԸ` 18.640.400 ԴՐԱՄ
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում համարում են նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի կադրը, բավական համեստ հայտարարագիր է ներկայացրել: Ըստ 2014 թ.-ի հայտարարագրի` նախարարը հայտարարագրել է 100 դոլար եւ 7 միլիոն դրամ:
Սակայն կնոջ` Հասմիկ Ղահրամանյանի 2014 թ.-ի հայտարարագիրը բավական ճոխ է: Տիկին Ղահրամանյանը հայտարարագրել է 18.640.400 դրամ: Միակ տարբերությունը թերեւս այն է, որ տիկին Ղահրամանյանն իր խնայողությունները պահում է միայն ազգային արժույթով:
Հետաքրքիր է, չլինի՞ Վաչե Գաբրիելյանն էլ է որոշել հետեւել բիզնեսմեն-պատգամավորների օրինակին եւ իր ողջ ունեցվածքը հայտարարագրել կնոջ անունով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
