Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՍԷՖԻԼՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ "ՕՅԻՆ ՉԵՆ"

Արխիվ 12-16

ՍԷՖԻԼՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ "ՕՅԻՆ ՉԵՆ"

Մեր ընթերցողը հիշում է, թե ինչպես նախորդ տարի ապտակեցին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, իսկ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին ու Մանվել Եղիազարյանին` քաշքշեցին: Պատգամավորի ու ազատամարտիկների վրա ձեռք բարձրացնողները, թեեւ տարբեր մարդիկ էին, բայց նախկին "եռյակը"` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, "Ժառանգությունը", մեծ աղմուկ բարձրացրին խորհրդարանում վերոնշյալ դեպքերի համար, չնայած ՀՀԿ-ՀՅԴ դատապարտող համատեղ հայտարարություն ընդունելուն, բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքը:
Արդեն մի քանի օր է, որ անազատության մեջ են "Հիմնադիր խորհրդարան" շարժման համակարգող քարտուղար Ժիրայր Սէֆիլյանն ու եւս մի քանի անդամներ, սակայն մեր ընդդիմադիրներն առաջվա նման կուրծք չեն ծեծում` Սէֆիլյանին ու նրա համախոհներին ազատության մեջ տեսնելու համար: Սա այն դեպքում, երբ "Հիմնադիր խորհրդարանն" իշխանափոխության հարցն է բարձրացնում, որն ամիսներ առաջ բարձրաձայնում էր նույն "եռյակը": Իսկ այսօր արդեն ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը", ԲՀԿ-ն էլ հետը, չեն շտապում իշխանափոխության մասին բարձրաձայն խոսել:
"Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեց` ինչո՞ւ "Հիմնադիր խորհրդարանի" անդամների ազատության համար չեն կրկնում բոյկոտի նախադեպը: "Իսկ դրանով կազատե՞նք իրենց",- հարցին հարցով պատասխանեց ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Իսկ երբ ԱԺ նիստերը ԲՀԿ-ն բոյկոտում էր Արամ Մանուկյանի ու երկու ազատամարտիկի համար, արդյոք դրանից շահեցի՞ն նրանք, պատգամավորի խոսքով` իրավիճակն ու ընդհանուր մթնոլորտը հիմա ու այն ժամանակ տարբեր են: Մեկ հիմնական տարբերություն խնդրեցինք ասել ԲՀԿ պատգամավորին: "Այն ժամանակ կար հասարակական լայն կոնսոլիդացիա` քաղաքական ուժերի շուրջ, լուրջ իրավիճակ էր",- արդարացավ  մեր զրուցակիցը:
Ստեփան Մարգարյանի համար անգամ նշանակություն չունի այն, որ "Հիմնադիր խորհրդարան" շարժումը պայքարում է իշխանափոխության համար:
Ինչ վերաբերում է Սեֆիլյանի ու նրա համախոհների ձերբակալությանը` ապրիլի 24-ին անկարգությունները կանխելու համար, Ստեփան Մարգարյանի խոսքով` ինքն այդ անկարգությունները չի տեսել: "Եթե ձերբակալությունն արվել է` առանց փաստ ունենալու, դա վատ է",- եզրափակեց քաղաքական գործիչը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ