ԲՀԿ-Ի ՃԱՔԸ ՀԱՍԱՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻ
Արխիվ 12-16ԲՀԿ-ական Ռաֆֆի Գյոզալյանը տեղեկություն է տարածել ԲՀԿ-ից եւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին` իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետեւյալ գրառումը. "Սիրելի հայրենակիցներ, սույնով տեղեկացնում եմ Ձեզ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից եւ Երեւանի ավագանու "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին: Իմ այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն եւ արդեն իսկ համապատասխան ընթացակարգային դիմումներ ներկայացրել ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ վերջինիս` Երեւանի ավագանու խմբակցությանը, որից հետո, արդեն որպես ավագանու անդամ եւ հասարակական գործիչ, շարունակելու եմ իմ գործունեությունը` անկուսակցական դաշտում: Կուզենայի իմ խորին շնորհակալությունը հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության իմ բոլոր ընկերներին, հատկապես` Երեւանի ավագանու "Բարգավաճ Հայաստան" խմբակցության անդամներին":
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
