ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ` ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ԱՅՍՔԱՆ ՉԷՐ ԺՊՏԱՑԵԼ
Արխիվ 12-16ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ԱՅՍՔԱՆ ՉԷՐ ԺՊՏԱՑԵԼ
Հայտնի է, որ ծագումով հայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը գտնվում էր Հայաստանում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավերով: Իսկ թե ինչու էր նախարարության ենթակայության տակ գտնվող Զարգացման ֆոնդի ղեկավար Արման Խաչատուրյանը նրան ուղեկցում ամենուր` պարզ չէ: Երկու օր փորձում էինք մի շարք հարցեր ուղղել Ա. Խաչատուրյանին, սակայն դրանք մնում էին անպատասխան: Այս պետական պաշտոնյան, խախտելով բոլոր օրենքները, չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, հարցերին, այդ թվում նաեւ` թե ինչ գործ ուներ հենց ինքը Քարդաշյան ընտանիքի անդամների կողքին: Նա միայն հասցնում էր լուսանկարներում երեւալ լայնէկրան ժպիտով, ինչը, հավանաբար, Քիմին մոտիկից տեսնելու եւ անձամբ նրան ուղեկցելու բախտին արժանանալու արդյունքն է: Մոռանալով իր իրական գործառույթների մասին` միայն հասցնում էր ասել, որ շատ զբաղված է:
Հիշեցնենք, որ Ա. Խաչատուրյանը հայտնի է մի շարք խայտառակ պատմություններով, այդ թվում` տարիներ առաջ "Հայփոստ" ընկերության տնօրենի պաշտոնավարման ընթացքում, որի մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ մամուլում: Այնուհետ նա հայտնի է որպես նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պրոտեժե կամ հովանավորյալ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
