ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ըստ էության, մարտահրավեր նետեց բոլոր առաջադիմական կուսակցություններին ու խոսեց ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանից եւ նրա այցից: Իր խոսքում ընկեր Սարգսյանը նշեց. "Քիմ Քարդաշյանը 1915 թվականին կոտորված հայերի ժառանգորդներից մեկն է եւ նրա կողմից ճիշտ քայլ էր Հայաստան գալն ու իր ձայնը բարձրացնելը": Բայց, այնուամենայնիվ, ՀԿԿ առաջին քարտուղարը գտնում է, որ չպետք է գերագնահատել Քիմի դերակատարությունը. "Նա որպես հայ պարտավոր էր այս օրերին իր ձայնը բարձրացնել":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
