ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ԾԱՆՈԹ Է ԽՆԴՐԻՆ, ԲԱՅՑ...
Արխիվ 12-16ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ԾԱՆՈԹ Է ԽՆԴՐԻՆ, ԲԱՅՑ...
Երեկ «Իրավունքը» տեղեկացրել էր Երվանդ Քոչար 5-7 շենքերի բնակիչների խնդիրը:
Հիշեցնենք`հորդառատ անձրեւի պատճառով, վերոնշյալ շենքի տարածքում ջրհեղեղ է, որի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ո՛չ տանից դուրս գալ, ո՛չ էլ տուն մտնել:
Քանի որ երեկ Կենտրոնի թաղապետարանից այդպես էլ պատասխան չստացանք, այսօր կապ հաստատեցինք թաղապետարանի մամլո խոսնակ Լուսինե Միրաքյանի հետ, ով մեզ փոխանցեց հետեւյալը. «Նման բողոք մենք չենք ստացել, բայց թաղապետարանը տեղյակ է խնդրից: Քայլեր բազմիցս ձեռնարկել են, պարզապես կան հարցեր, որոնք անմիջապես չեն լուծվում, այլ ներառվում են ծրագրերում»:
Մամլո խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ բնակիչների խնդիրը լուծվելու է: Հենց այսօր համատիրության նախագահը թաղապետարանին է ներկայացրել խնդրին առնչվող լուսանկարներ: «Համատիրության մակարդակով ժամանակավոր խնդիրը լուծվել է, բայց վարչական շրջանի ղեկավարը տեղյակ է եւ չի պատրաստվում անտեսել խնդիրը»,- մանրամասնեց Լուսինե Միրաքյանը:
Իսկ թե կոնկրետ ինչ է արվել, թաղապետարանի մամլո խոսնակը տեղյակ չէր, քանի որ «խնդիրը վարչական շրջան» չի հասել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
